Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով փոփոխություններ է կատարել ՌԴ Անվտանգության խորհրդի կազմում, հայտնում է Gazeta-ն՝ հղում կատարելով իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալին:
Աֆղանստանի խոշոր մայրուղիներից մեկում բախվել են երկու ավտոբուս և բենզատար, ինչի հետևանքում տեղում մահացել է 52 մարդ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Ցավալի է, բայց Հայաստանը չունի նաև բարձրորակ ապահովագրական համակարգ: Գերմանիայում յուրաքանչյուր քաղաքացի, անկախ իր սոցիալական կարգավիճակից, ստանում է անհրաժեշտ բուժական միջամտություն: Բայց սա արդեն տարիների խնդիր է»:
Այսօր Թբիլիսիում՝ Եվրոպայի հրապարակում, կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված Եվրոպայի օրվան, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Երկրապահ կամավորականների միության Շիրակի մարզային խորհրդի անդամներն այցելեցին Ախուրյանի ծննդատուն՝ զոհված հերոս Հրաչ Գալստյանի նորածին դուստր Անահիտին:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Երկրապահի օրվա առթիվ։
Ապրիլի 25-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.9 մլրդ դրամ
Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները Սիրիայի՝ ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող շրջաններում օպերացիա են անցկացրել, հայտնում է թուրքական Yeni Şafak թերթը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է ԱՊՀ երկրների ղեկավարներին Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ, հայտնում է RIA Novosti-ն:
BBC-ին տված հարցազրույցում Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին բողոքել է, որ մարդիկ մշտապես ներխուժում են իր անձնական կյանքի մեջ, ինչի հետևանքով իր հասարակական և անձնական կյանքի սահմանագիծը գրեթե դադարել է գոյություն ունենալ:
Ամառը տարվա այն եղանակն է, երբ առավել հաճախ ենք այրվածքներ ստանում, հատկապես՝ երկար ժամանակ արևի տակ մնալուց հետո: Քչերը գիտեն, որ այրվածքների դեմ ամենահզոր միջոցներն անանուխի և լավանդայի եթերային յուղերն են, քանի որ դրանք ունեն հզոր ցավազրկող և հականեխիչ հատկանիշներ:
Մայիսի 8-11-ը Երևանում և Ստեփանակերտում գումարվում է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակները համաժողովը։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պաշտոնական պատվիրակությունն այսօր մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 71-րդ տարեդարձին, Արցախի պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին:
1992թ. այս օրը հայկական ռազմական ուժերը սկսեցին Շուշիի ազատագրումը: Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի նշանակալից հաղթանակն էր Արցախյան գոյամարտում:
Առաջին եռամսյակում ՌԴ-ի Հայաստան է փոխանցվել 136,9 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 149 մլնի դիմաց
Փարիզի ամենահայտնի փողոցը՝ Ելիսեյան դաշտերը, կիրակի օրը փակ կլինի մեքենաների համար:
Մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
Մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը:
Դորտմունդի «Բորուսիան» չի դադարեցնում փորձերն իր ավագին՝ կենտրոնական պաշտպան Մաթս Հումմելսին թիմում պահպանելու համար:
Ամերիկահայ հեռուստաստղ Քիմ Քարդաշյանի որդու` Սեյնթ Ուեսթի լուսանկարները հայտնվել են համացանցում: Daily Mail-ը հրապարակել է լուսանկարներ, որոնք արվել են Կուբայում: Քարդաշյան-Ուեսթներն ընտանեկան ճամփորդություն են անցկացնում այդ երկրում:
Tom Ford բրենդը թողարկել է Soleil Color («Արեւի գույնը») կոսմետիկայի հավաքածուն: Դրանում տեղ են գտել շրթունքների խնամքի համար նախատեսված միջոցներ՝ ինովացիոն ֆորմուլայով, որը խոնավություն եւ սնուցում է ապահովում, ինչպես նաեւ դեմքն ավելի արտահայտիչ դարձնելու միջոցներ:
Ժողովուրդն ասում է. «Գեղեցկությունը երիտասարդության ժամանակ բնության ձեռքի գործն է: Իսկ գեղեցկությունը ծերության ժամանակ` հենց կնոջ ձեռքի գործն է»:
2015թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում 2 անձանց փոխարեն քվեարկելու մեջ մեղադրվող հանձնաժողովի կին անդամը դատարանի վճռով մեղավոր է ճանաչվել: Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ կնոջ նկատմամբ որպես պատիժ է նշանակվել՝ 600 հազար դրամ տուգանք:
Նախկինում այս հիվանդությունն ի հայտ էր գալիս միայն մեծահասակների մոտ: Սակայն այսօր այն հաճախ կարելի է հանդիպել տարբեր տարիքային խմբերի մարդկանց մոտ: Մարդու օրգանիզմում տեղի են ունենում խախտումներ, որոնց պատճառով իմունային համակարգն ագրեսիվ է տրամադրվում հոդերի հյուսվածքների հանդեպ: Այսպիսով, ի հայտ է գալիս ռևմատոիդ արթրիտը:
Օֆշորների մասին խոսելիս՝ հիշենք, որ անցած տարվա սեպտեմբերի վերջին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թույլ տվեց վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը, որը նույնպես օֆշորային էր և գրանցված էր Կիպրոսում։
Ամերիկացի փոփ-երգչուհի Բրիթնի Սփիրսը սելֆի է արել իրեն դուր եկած նեոնականաչագույն լողազգեստով: Նա լուսանկար է տեղադրել Instagram-ի իր Էջում:
Տարվա առաջին երեք ամիսների տվյալներով՝ տաքսիներից օգտվել է 2 մլն 202,6 հազար մարդ
«Առակս կցուցանե, որ այս հնարավոր է, այս ազգային համախմբման շրջանակում, հաշվի առնելով պատերազմական խնդիրները, ազգովի պայմանավորվենք, որ այլևս ստվեր չի լինելու Հայաստանում»:
Ինչպես հաղորդում է The Times-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Լուի Վան Գալը կստանա 5 մլն ֆունտ, եթե ակումբը որոշի հեռացնել նրան մրցաշրջանի ավարտից հետո:
Դեպի Մյունխեն չվերթները սկսվելու են սեպտեմբերի 23-ից եւ իրականացվելու են ամեն երկուշաբթի եւ ուրբաթ: Տոմսի արժեքը՝ սկսած 39.99 եվրոյից: