Վան Գալը կստանա 5 մլն ֆունտ, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» հեռացնի նրան մրցաշրջանի ավարտից հետո
Ինչպես հաղորդում է The Times-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Լուի Վան Գալը կստանա 5 մլն ֆունտ, եթե ակումբը որոշի հեռացնել նրան մրցաշրջանի ավարտից հետո:
Ընդ որում, հոլանդացի մասնագետի աշխատավարձը կկրճատվի 1 մլն ֆունտով, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ մրցաշրջանում չխաղա Չեմպիոնների լիգայում: Վան Գալն Անգլիայի գավաթը հաղթելու դեպքում կստանա 400 հազար ֆունտ:
Վան Գալի աշխատավարձը կազմում է տարեկան 8 մլն ֆունտ: Սրա մեջ մտնում են նաև տարբեր բոնուսներ:
«Մանչեսթեր Յունայթեդը» գրավում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղը` ետ մնալով «Մանչեսթեր Սիթիից» 4 միավորով, ընդ որում, Լուի Վան Գալի թիմը պետք է անցկացնի 3 հանդիպում, իսկ «Մանչեսթեր Սիթին»` 2:
Պատրաստեց Անի Գաբուզյանը