Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը դրական է գնահատում այն փաստը, որ այս պահին օրակարգում ՀՀ կողմից Արցախի ճանաչման հարցն է։
Ստամբուլում զինված անձը փորձել է գնդակահարել ընդդիմադիր Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիր, հայտնի լրագրող Ջան Դյունդարին: Ինչպես հայտնում է NTV հեռուստալիքը, մահափորձը տեղի է ունեցել դատարանի շենքի մոտ, որտեղ անցկացվում է Դյունդարի դեմ դատական նիստը:
«Շատ ուրախ ենք, որ հիմա մարդիկ տարբերելով են պատվիրում, ասենք Ուրֆայի կամ Տիգրանակերտի քեբաբ: Մենք էլ փնտրել, գտել ենք այնպիսի հին հայակական ճաշատեսակների պատրաստման եղանակներ, որ ամբողջ աշխարհում հատուկենտ մարդիկ միայն գիտեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արծիվը:
Հայ ժողովուրդն առաջին իսկ օրվանից պայքարել է Հայրենական մեծ պատերազմի ճակատներում և հայրենիքը պաշտպանելու սրբազան պարտքը կատարել է ըստ արժանվույն:
«Արցախի միացումը Հայաստանին չի նվազեցնի սպառնալիքների աստիճանը, բայց կկրճատի հնարավորությունները մի շարք տարածաշրջանային խաղացողների համար, օրինակ՝ Ռուսաստանի կողմից Արցախի, այսպես կոչված, ինստրումենտալիզացիան, օգտագործելով այս դե ֆակտո պետական կազմավորումը մանիպուլյացիայի ենթարկելու համար թե Հայաստանին և թե Ադրբեջանին»։
«Միանշանակ այստեղ խոսք չի գնում այն մասին, որ կառավարությունը հավանության է արժանացրել օրինագիծը: Այն կուղարկվի Ազգային ժողով, որտեղ կիրականացվեն ստանդարտ քննարկումներ: Ինձ հասկանալի չէ այս աժիոտաժը և թյուրըմբռնումը, քանի որ սա չորրորդ անգամ է, որ ես ներկայացնում եմ կառավարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու ընդդիմադիրների նմանատիպ օրենսդրական նախաձեռնությունների ժամանակ»,-ասել է ԱԳ փոխնախարարը:
Ինչպես հաղորդում է As-ը, «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը որոշել է թողնել Զինեդին Զիդանին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում:
«Ըստ էության, ԼՂՀ ճանաչումով ենթադրել, որ Ադրբեջանին զերծ կպահենք լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու գայթակղությունից, քիչ հավանական է, բայց դա ուրիշ հնարավորություն է բացում: Ըստ էության, Ադրբեջանը պետք է գիտակցի, որ, եթե նա սկսում է լայնամասշտաբ ռազմական գործողություններ, և մենք ճանաչում ենք Ղարաբաղը, ռազմական գործողությունների վերջում բանակցային գործընթացը բոլորովին այլ ելակետերից է սկսվելու»,- կարծում է Խ. Հարությունյանը:
Կասկածից վեր է, որ միջազգային հանրությունը վաղ թե ուշ ճանաչելու է Ղարաբաղի անկախությունը։ Այսպիսի համոզում արտահայտելու հիմք է ծառայում այն պարագան, որ աշխարհը, հանձինս Մինսկի խմբի համանախագահության եւ անձամբ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների, արդեն իսկ ճանաչել է հանրաքվեի միջոցով ինքնորոշվելու Ղարաբաղի ժողովրդի իրավունքը։
Իհարկե, չենք կարող ժամանակին դեմ գնալ, սակայն կարող ենք անել այնպես, որ այդ ժամանակը չարտացոլվի մեր դեմքի վրա: Եվ պարտադիր չէ դա անել վիրահատական միջամտությամբ, կարելի է նույն արդյունքները ստանալ նաև բնական միջոցներով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել «analitik.am» լրատվական կայքի գործադիր տնօրենԱնի Հ.-ին և աշխատակից Վարդիթեր Գ.-ին՝ ՀՀ ԱԺ պատգամավորից շորթում կատարելու համար:
«Ապրիլի 3-ին ես զանգեցի, խոսեցի: Ինքը գիտի իմ բնավորությունը՝ շատ անհանգիստ եմ: Արդեն իմացել էինք, որ Անուշենք եկել-տեղավորվել են: Ասաց՝ մա´մ ջան, Անուշիս չնեղացնես, լավ կպահես: Սիրտս լցվեց, լացեցի, ասացի՝ ազի´զ ջան, ինչո՞ւ ես այդպիսի բան ասում»:
«Եղունգների ուտելի լաքի բաղադրատոմսը բացառիկ է եւ հատուկ ստեղծվել է, որպեսզի պահպանվի համը: Սակայն այն նաեւ եղունգների սովորական փայլուն լաքի տեսք ունի»,- ասել է Ջոն Կոյը՝ Ogilvy գովազդային գործակալության կրեատիվ տնօրենը, որն զբաղվում է արտադրանքի առաջմղմամբ:
Մայիսի 6-ին, ժամը 16.27-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 141-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Շատ դժվար խաղ էր, լուրջ մրցակից: Մեր կողմից մեծ ցանկություն կար, և մենք մեր բարձրության վրա էինք: Արդյունքը գրեթե միշտ մեր կողմն էր, և դա շատ օգնեց մեզ: Ընդմիջումից հետո ուղղակի պետք էր ճիշտ ղեկավարել խաղը: Մենք ավելի շատ էինք վերահսկում գնդակը, իսկ գոլը մեզ թևեր տվեց:
Մայիսի 6-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ կայացել է դեղագործության և բիոտեխնոլոգիաների ոլորտային խորհրդի նիստը
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Սպառողական ապրանքները 12 ամսվա կտրվածքով էժանացել են 0.3%-ով
Մասնակցելով ադրբեջանական կողմի վատ բեմադրված ակցիաներին՝ միջազգային հանրության ներկայացուցիչներն ակամայից թույլ են տալիս իրենց ներքաշել պաշտոնական Բաքվի քարոզչական արշավին՝ ուղղված Ադրբեջանի իշխանությունների հանցավոր գործունեության արդարացմանը։
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը համաձայնել է թարմացնել պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ: Իսպանական մամուլը հայտնում է, որ մադրիդցիները պատրաստ են 5-ամյա պայմանագիր կնքել Բեյլի հետ: Պայմանագրի կետերից մեկով կբարձրանա նաև Բեյլի աշխատավարձը: Բեյլը «Ռեալում» շաբաթական 336 հազար ֆունտ աշխատավարձ կստանա: Նոր պայմանագրի համաձայն՝ Բեյլը կդառնա Արքայական ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Ֆուտբոլիստի ներկայիս աշխատավարձի չափը կազմում […]
Հայաստանը կարող է տարանցիկ կետ դառնալ Ռուսաստանի՝ Իրանի և տարածաշրջանի այլ երկրների հետ առևտրի համար: Այս մասին RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած անկարգությունների առթիվ հարուցված քրեական գործը:
«Այսպես. մենք ներկայացրեցինք լավաշը, իսկ իրենք հանկարծ «բացահայտեցին», որ լավաշն իրենց ազգային հացն է, և երկու տարի անց ներկայացրեցին սեփական հայտը: Նույնը կատարվեց քոչարի պարի հետ: Եվ, ընդհանրապես, յուրաքանչյուր տարրի մեջ նրանք փնտրում են սեփական «ծագումն ու ինքնությունը»՝ վերածելով վիճաբանության»-ընգծել է Հասմիկ Պողոսյանը:
Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ թեև ճգնաժամը չի շրջանցել նաև Հայաստանը, սակայն համաձայն ՄԱԿ-ի Ասիական և Խաղաղօվկիասնոսյան տարածաշրջանի տնտեսական հանձնաժողովի վերլուծության՝ Հայաստանն այս տարիների ընթացքում տարածաշրջանի 22 երկրների թվում կառավարության ծախսային մասում սոցիալական ապահովությանն ուղղված հատկացումների աճի առումով զբաղեցրել է առաջին տեղը՝ 21 տոկոս աճով: Նույն ցանկում Ադրբեջանը զբաղեցրել է վերջին հորիզոնականը: ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ արդյունավետ ու նպատակային ծախսերը կարևոր գործոն են և միշտ չէ, որ ռեսուրսների առկայությունը որոշիչ է:
Մայիսի 6-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը։
Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ եւ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մայիսի 6-ին հանդիպել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ:
«Ոչ մի լճացում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի քննարկման մեջ չկա»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Լոռու մարզի Շնող գյուղի 14 փողոցի 35 տան բնակիչ, 1960 թվականին ծնված Գառնիկ Մադաթի Պետրոսյանը:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 4-ին, ժամը 10.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ «Մանկական Երկաթուղի» այգու թունելի մոտ զենք-զինամթերք է թողնում:
Շոտլանդիայի վարչապետ Նիկոլա Ստերժենը հայտնել է, որ իր «Շոտլանդիայի ազգային կուսակցություն» կուսակցությունը «պատմական» հաղթանակ է տարել Մեծ Բրիտանիայում կայացած շրջանային ընտրությունների արդյունքում, հայտնում է korrespondent.net-ը: