Բաժիններ՝

Tom Ford-ը թողարկել է «Արեւի գույնը» կոսմետիկայի հավաքածուն

Tom Ford բրենդը թողարկել է Soleil Color («Արեւի գույնը») կոսմետիկայի հավաքածուն: Դրանում տեղ են գտել շրթունքների խնամքի համար նախատեսված միջոցներ՝ ինովացիոն ֆորմուլայով, որը խոնավություն եւ սնուցում է ապահովում, ինչպես նաեւ դեմքն ավելի արտահայտիչ դարձնելու միջոցներ:

Հավաքածուն կլրացնի բրենդի Tom Ford Soleil Blanc նոր բույրը՝ Private Blend շարքից: Այդ մասին:

Tom Ford-ը հիմնադրել է ամերիկացի դիզայներ եւ մոդելագործ Թոմ Ֆորդը: Նա լայն ճանաչում է ստացել՝ կրեատիվ տնօրենի պաշտոնում աշխատելով Gucci եւ Yves Saint Laurent նորաձեւության տներում: Բացի մոդելագործի կարիերայից, Ֆորդը զբաղվում է կինեմատոգրաֆիական գործունեությամբ. նրա «Միայնակ տղամարդը» ֆիլմը (2009 թ.) անվանակարգվել է «Օսկար»-ի: Բրենդի պարֆյումերային ստորաբաժանումը մտնում է Estee Lauder կորպորացիայի մեջ: 2016 թվականի ապրիլին մակնիշը թողարկել է Tom Ford Soleil Blanc նոր բույրը՝ Private Blend շարքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս