Բաժիններ՝

Տաքսիներից օգտվողների թիվը նվազել է

Այս տարվա մարտին ՀՀ տաքսիների միջոցով իրականացված ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 729,1 հազար մարդ։ Իսկ տարվա առաջին երեք ամիսների տվյալներով՝ տաքսիներից օգտվել է 2 մլն 202,6 հազար մարդ, ինչը 16,9%-ով ցածր է 2015 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշից։

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2016 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալը կազմել է 50 մլն 178.5 հազար մարդ, որը 1,2%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Ուղևորափոխադրումների մեծ մասը բաժին է ընկնում 44 մլն 936,5 հազար մարդ (1,4% նվազում)։ Հաշվետու ժամանակահատվածում Էլեկտրատրանսպորտից օգտվել է 4 մլն 779.8 հազար մարդ, երկաթուղային տրանսպորտից՝ 73,8 հազար, օդային տրանսպորտից՝ 388,4 հազար մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս