Բաժիններ՝

ԵԿՄ­-ն Արցախում զոհված զինծառայող Հրաչ Գալստյանին հետմահու հուշամեդալ շնորհեց

Երկրապահ կամավորականների միության Շիրակի մարզային խորհրդի անդամներն այցելեցին Ախուրյանի ծննդատուն՝ զոհված հերոս Հրաչ Գալստյանի նորածին դուստր Անահիտին: ԵԿՄ­-ի և ԵԿՄ Շիրակի մարզային խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանի անունից Հրաչ Գալստյանին հետմահու շնորհվեց ԵԿՄ հուշամեդալ: «Ճիշտ է, Հրաչը հերոսի մահով զոհվեց, բայց իր դստեր ծնունդը նոր կյանքի խորհուրդ ստացավ ու ուրախանալ է պետք»,-­ «Արմենպրես»­-ի հետ զրույցում նշեց ԵԿՄ Շիրակի մարզային խորհրդի «Պատանի երկրապահ» ակումբի նախագահ Վաչագան Սարգսյանը:

ԼՂՀ Թալիշ գյուղում ապրիլի 3-­ին զոհված 25-­ամյա ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի եւ Անուշ Օհանյանի դուստրը ծնվել է Ախուրյանի «Մոր ու մանկան հիվանդանոց»­ում մայիսի 6-­ին առավոտյան 6:10-­ին: Հրաչի ցանկությամբ փոքրիկին կոչել են տատի անունով՝ Անահիտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս