Բաժիններ՝

Հայաստան-Ռուսաստան. տրանսֆերտների ներհոսքը նվազել է, արտահոսքը՝ աճել

Այս տարվա մարտին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտերկիրց Հայաստան են փոխանցել 107,9 մլն դոլար։ Համեմատության համար նշենք, որ փետրվարին փոխանցվել էր 102,7 մլն դոլար, իսկ նախորդ տարվա մարտին՝ 113,1 մլն դոլար։

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ տարվա առաջին եռամսյակում արտերկրից Հայաստան է փոխանցվել, ընդհանուր առմամբ, 273,2 մլն դոլար, որը մոտ 400 հազարով գերազանցում է 2015 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշը։

Այդ թվում, Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան է փոխանցվել 136,9 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 149 մլնի դիմաց։ Այսինքն՝ ՌԴ-ից ուղարկվող տրանսֆերտների ծավալը կրճատվել է մոտ 12 մլն դոլարով։

Դրամական փոխանցումների ներհոսքի երկրորդ խոշոր աղբյուրը ԱՄՆ-ն է. այս երկրից փոխանցվել է 38,8 մլն դոլար (1 մլն դոլարով ավելի շատ, քան 2015-ի առաջին եռամսյակում)։

Կարդացեք նաև

Հակառակ ուղղությամբ՝ Հայաստանից արտերկիր, ֆիզիկական անձանց կողմից տարվա առաջին եռամսյակում փոխանցվել է 180,5 մլն դոլար՝ 14,5 մլն-ով ավելի շատ, քան նախորդ տարի։ Այդ թվում, Հայաստանից Ռուսաստան փոխանցումների ծավալն աճել է 26,3 մլն դոլարով և հասել 86,4 մլնի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս