Բաժիններ՝

Բրիթնի Սփիրսը սելֆի է արել իր սիրած լողազգեստով

Ամերիկացի փոփ-երգչուհի Բրիթնի Սփիրսը սելֆի է արել իրեն դուր եկած նեոնականաչագույն լողազգեստով: Նա լուսանկար է տեղադրել Instagram-ի իր Էջում:

«Երեք նոր լողազգեստ եմ գնել այսօր: Սա իմ սիրածն է»,- կոլաժի տակ գրել է 34-ամյա երգչուհին: Instagram-ում Սփիրսի էջին բաժանորդագրվել է ավելի քան 10 մլն մարդ: Լողազգեստով լուսանկարը վեց ժամում 132 հազար լայք է հավաքել:

Բրիթնի Սփիրսը հռչակվել է 1999 թվականին Baby One More Time ալբոմի թողարկվելուց հետո: Երգչուհին 17 տարեկան էր: Նրա երկրորդ սկավառակը՝ Oops!… I Did It Again-ը, որը թողարկվել է մեկ տարի հետո, երգչուհու համար համաշխարհային մասշտաբի աստղի կարգավիճակ է ապահովել: Toxic սինգլի համար Սփիրսն ստացել է «Գրեմմի»-ի իր առաջին արձանիկը:

Վերջին՝ ութերորդ ալբոմը՝ Britney Jean-ը, լույս է տեսել 2013 թվականի նոյեմբերին:

untitled

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս