«Բորուսիան» նոր պայմանագիր է առաջարկում Հումմելսին
Դորտմունդի «Բորուսիան» չի դադարեցնում փորձերն իր ավագին՝ կենտրոնական պաշտպան Մաթս Հումմելսին թիմում պահպանելու համար:
Ըստ Kicker-ի տվյալների, դորտմունդյան ակումբը 27-ամյա կենտրոնական պաշտպանին առաջարկել է պայմանագիր՝ նախատեսված մինչև 2021թ.:
Պարբերականը հաղորդում է, որ իրեն «Բավարիա» բաց թողնելու խնդրանքի որոշումը պայմանավորված է եղել հարազատների ցանկությամբ: Ֆուտբոլիստն ինքը վստահ չէ, որ պետք է հեռանա «Բորուսիայից»:
Ավելի վաղ «Բորուսիան» հայտարարել էր այն մասին, որ տրանսֆերի գինը քննարկման թեմա չէ: Դորտմունդցիներն ուզում են 38 մլն եվրո, իսկ «Բավարիան» տալիս է 30 մլն եվրո և կիսապաշտպան Սեբաստիան Ռոդեին:
Հիշեցնենք, որ Մաթս Հումմելսը մյունխենցիների ակադեմիայի սան է: Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը խփել է 3 գոլ և կատարել է 4 գոլային փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը