Լիանան 5 երեխայի մայր է: 11-ամյա Լիլիթն ու 9-ամյա Մոնիկան դպրոցական են, 6-ամյա Աննան ու Տիգրանն այս տարի առաջին անգամ են դպրոց ոտք դնելու: Նպաստով ապրող Ավագյանների ընտանիքի համար սեպտեմբերի 1-ը նոր փորձություն է:
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի տոնական միջոցառումների շրջանակներում Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ:
Ուզբեկստանում 79 տարեկան հասակում մահացել է երկրի նախագահ Իսլամ Քարիմովը:
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին հանդիպումներ է ունեցել ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում Արցախ ժամանած Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության պատվիրակությունների հետ:
Նացիստների զոհերի գլխուղեղների հավաքածու է հայտնաբերվել Մյունխենում Մաքս Պլանկի միության հոգեբուժության ինստիտուտում իրականացված աշխատանքների արդյունքում, հայտնում է Gizmodo պորտալը:
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը այսօր՝ 2016թ. սեպտեմբերի 2-ին, ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն և պատվիրակության քաղաքական հարցերով պատասխանատու Անդրեա Խալուպովային:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի Մ-21 հավաքականը անցկացնում է մարզական հավաք ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:
Տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո «Բարսելոնան» մտադիր է միանգամից անցնել գործող ֆուտբոլիստների հետ պայմանագրերը երկարաձգելուն:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում արտառոց ոչինչ տեղի չի ունենում, գործընթացները շարունակվում են հակամարտության ավանդական տրամաբանությամբ»,- 168.am-ի հետ զրույցում Ալեքսանդր Սկակովը:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին իր ցավակցությունն է հայտնել Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահվան կապակցությամբ` չհաղորդելով սակայն, թե որտեղից է ստացել Քարիմովի մահվան լուրը:
«Իմ նպատակն է Ղարաբաղում անցկացնել 1 ամիս եւ ուսումնասիրություններ կատարել, որպեսզի կարողանամ սցենար գրել: Այժմ ես կենտրոնացած եմ երիտասարդության վրա: Ինձ ավելի շատ հետաքրքրում են պատերազմի հետեւանքները, եւ դրանց ազդեցությունը նոր սերնդի վրա»,- ասաց ֆրանսահայ կինոռեժիսորը:
Ներկայում բանակցություններ են տարվում Ադրբեջան տարեկան 3-ից մինչեւ 5 մլրդ խոր.մ գազ մատակարարելու մասին, եւ մոտ ժամանակում համապատասխան փաստաթղթեր կստորագրվեն:
Դեմքի մաշկի համար անհրաժեշտ է կանոնավոր կերպով օգտագործել գլիցերին և վիտամին E: Տոկոֆերոլը (վիտամին E-ն) համարվում է առաջին հակաօքսիդանտը մյուս բոլոր վիտամինների մեջ, որն առողջացնում է մաշկն ու կանխարգելում է տարիքային փոփոխությունները:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել օպերային երգչուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանին՝ ծննդյան 55-ամյակի առթիվ:
Իտալիայի հավաքականը ընկերական հանդիպում ունեցավ Ֆրանսիայի հավաքականի հետ Բարիում: 2-րդ խաղակեսում լեգենդար Ջանլուիջի Բուֆոնի փոխարեն դաշտ դուրս եկավ 17-ամյա դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման: Այս խաղը Դոնարումային դարձրեց Իտալիայի հավաքականի պատմության ամենաերիտասարդ դարպասապահը:
Արձագանքելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նկատեց, որ նախագծով հաշվի չեն առնվում զինանշանի հետ կապված ստեղծված աշխատանքային խմբի գործունեությունը: Ի պատասխան` նախարար Պողոսյանն ասաց, որ այս նախագծով այլ խնդիր է կարգավորվում: «Մյուս որոշմամբ մենք կհստակեցնենք զինանշանի գրաֆիկական պատկերը իր բոլոր բաղադրիչներով»,- ասաց նախարարը: Հասմիկ Պողոսյանը վարչապետին տեղեկացրեց, որ աշխատանքային խումբն ամբողջովին պատրաստ է և խնդրեց, որպեսզի առաջիկայում կառավարությունում քննարկվեն աշխատանքային խմբի ի րականացրած գործունեության արդյունքները:
Թմրամիջոց՝ հյուրասենյակից, ննջարանից և տանիքից:
«Ֆելիպե Մասան կհեռանա «Ֆորմուլա-1»-ից այս մրցաշրջանի վերջում»,- հայտնում է Williams-ի պաշտոնական կայքը:
Ուզբեկստանի կառավարության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ երկրի նախագահ Իսլամ Քարիմովի մահվան մասին հայտարարություն չի տարածել, ինչպես այդ մասին հաղորդել են մի շարք լրատվամիջոցներ: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու սուպերմարկետում քաղաքացու պայուսակից գողություն կատարած անձի ինքնությունը։
Չինաստանի Huawei հեռահաղորդակցական ընկերությունը տարեկան առնվազն 1 միլիարդ դոլարի ներդրումներ կկատարի ցանցային սարքավորումների եւ ծրագրային ապովման մշակման բնագավառում: Այս մասին հայտարարել է ընկերության տնօրենների խորհրդի փոխնախագահ Գո Պինը:
Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը US Open-ի երկրորդ շրջանում 6:3, 6:3 հաշվով հաղթելով ամերիկուհի Քինգին՝ Մեծ Սաղավարտի մրցաշարերում տարավ իր 306-րդ հաղթանակը: Այսպիսով, ամերիկուհին հավասարվեց Մարտինա Նավրատիլովային և այդ ցուցանիշով դարձավ առաջատար կանանց մեջ:
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը վիրահատությունից հետո արդեն գտնվում է Երևանում: Այս մասին հայտնել է ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
mediamax-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Գիգի Գիգիաձեն այսօր ասել է, որ Երեւանը հերքել է Ստեփանակերտում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու Աբխազիայի պատվիրակության հանդիպման մասին լուրերը:
Վրացական Interpressnews պարբերականը հայտնում է, որ Վրաստանի արտգործնախարարությունն ստուգում է Աբխազիայի պատվիրակության` Լեռնային Ղարաբաղ այցի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման մասին տեղեկությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Հանքավանում երեք անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Քննությամբ պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։
Սեպտեմբերի 2-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման 25-ամյակը: 1988թ. սեպտեմբերի 2-ին արցախահայությունը հռչակեց Ադրբեջանից անկախանալու և ժողովրդավարական պետություն կառուցելու իր որոշումը: Սակայն այդ իրադարձություններից 25 տարի անց ցավով ստիպված ենք արձանագրել, որ Արցախում դեռևս չի հաջողվել ունենալ ուժեղ քաղաքացիական հասարակություն և ժողովրդավարական պետություն:
Մասնավորապես, անդրադարձ է արվել նախագծի մի շարք դրույթների մասով ստացված առաջարկություններին, մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են դրանց առնչությամբ շահագրգիռ գերատեսչությունների կարծիքներն ու դիտողությունները: