Բակո Սահակյանը հանդիպել է Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի պատվիրակությունների հետ
                                    Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին հանդիպումներ է ունեցել ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում Արցախ ժամանած Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության պատվիրակությունների հետ: 
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:
Նախագահը ողջունել է բարեկամական երկրների ներկայացուցիչների այցն Արցախ՝ կարեւորելով նրանց հետ կապերի շարունակական խորացումն ու զարգացումը: 
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    