Բաժիններ՝

Բակո Սահակյանը Շուշիում մասնակցել է նոր ժամանակակից ուսանողական համալիրի բացմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-­ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նույն օրն Արցախի Նախագահը Շուշի քաղաքում մասնակցել է նոր ժամանակակից ուսանողական համալիրի բացման հանդիսավոր արարողությանը:

Միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ Սփյուռքից եւ հյուրեր արտերկրից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930