Ռուսական Interfax լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դերակատարությանը։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին այցելել է Մարտակերտի շրջանի Ալաշան տեղամաս եւ հանդիպել ս. թ. ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետեւանքով իրենց տները լքած ու այնտեղ հաստատված թալիշցիների հետ:
Մենք հուսով ենք, որ խաղաղ կարգավորման գործընթացը տարիներ չի տևի, սակայն, բնականաբար, պետք չէ ակնկալել անսպասելի բեկում տվյալ հարցի վերաբերյալ։ Բանակցությունները պահանջում են ժամանակ և բազմաթիվ քննարկումներ:
Մենք հուսով ենք, որ այդ բոլոր բանակցությունները կհանգեցնեն խաղաղ կարգավորման: Լավ նորությունն այն փաստն է, որ վերջապես ապրիլյան «քառօրյա պատերազմից» հետո մենք տեսնում ենք հրադադարի ժամանակաշրջան, որը քիչ թե շատ պահպանվում է:
Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է եղանակային պայմանների լուրջ փոփոխություններ:
Սեպտեմբերի 12-ին, ժամը 09.49-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 37 շենքի բնակարաններից մեկում:
Սեպտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1400 կրակոց
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի ինքնազգացողությունը վատացել է սեպտեմբերի 11-ին Նյու Յորքի ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ։
Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի բնակիչ Հայրապետ Սեփոյանն իր հորեղբորորդի Լեռնիկ Սեփոյանից հեռախոսով տեղեկանալով, որ իր հայր Գագիկ Սեփոյանը Կոտայքի մարզի Հանքավան գյուղի վերջնամասում գտնվող, չգործող նախկին «Արարատ» ճամբարի տարածքում վիճաբանության և կռվի մեջ է մտել Հրազդան քաղաքի բնակիչներ՝ եղբայրներ Վարդան և Վահե Գալստյանների հետ, ովքեր ծեծի են ենթարկել հորը և պատճառել մարմնական վնասվածքներ…
Մինչև ֆուտբոլային աստղեր դառնալն ու հսկայական եկամուտներ ստանալը ֆուտբոլիստներից և մարզիչներից շատերն աշխատել են՝ որպես դռնապաններ, մանր առևտրով են զբաղվել, և այլն:
Նյու Յորքում տեղի է ունեցել հագուստի, կոշիկի եւ աքսեսուարների հավաքածուի շնորհանդես, որը ամերիկացի երգչուհի Ռիհանայի կողմից ստեղծվել է Puma բրենդի համար: Հագուստի դիզայնում վերացված են սահմանները կանանց եւ տղամարդկանց դասական ուրվագծերի միջեւ, իսկ ոգեշնչման աղբյուր է հանդիսացել ճապոնական փողոցային մշակույթը: «Հավաքածուն մարմնավորում է իմ աշխարհայացքն ու իմ ոճը: Այն նոր փուլ է դարձել ինչպես Puma-ի […]
Հարց։ Ես կարող եմ ձեզ ստիպել արտասվել և ժպտալ, կենդանացնել մահացածին և շրջել ժամանակը։
Դուք սեփական կարծիք չունեք և չեք կարողանում որոշումներ կայացնել։ Անհաջողակները կարծում են, թե բոլորը պետք է իրենց նման մտածեն։ Նրանք չեն կարդում, դպրոցից հետո չեն սովորում․ Առավելագույնը ավարտում են բուհը, որովհետև «այդպես է պետք»։ Նրանք կարող են ձանձրանալ ուրախության և հրաշքների աշխարհում։ Անտարբերությունն ամենալուռ մարդասպանն է։ Ձեզ համար զբաղմունք գտեք, նույնիսկ, եթե ձեզ դրա համար չեն վճարում։ Օգտագործեք ձեր տաղանդը և գտեք դրա օգտագործման ձևը։
«The New York Times»-ը հետաքրքիր նյութ է հրապարակել հայտնի ընկերություններից մեկի բիզնեսի մասին, որը ծրագրային ապահովում է մշակում ցանկացած սմարթֆոնի օգտատիրոջ լսելու համար։
Գիտնականները պարզել են, որ օրվա ընթացքում մենք երեխային 12.5 րոպե ենք տրամադրում։ Դրանցից 8.5 րոպեն ծախսվում է մեղադրանքների և արգելքների վրա։ Ընդամենը 4 րոպե է մնում ընկերական շփման համար։ Գրող Ջեյմի Հարինգթոնը ձևակերպել է 4 հարց, որոնք պետք է տալ երեխային ամեն օր։
Forbes.ru-ն գրում է, որ հարստանալն այնքան էլ հեշտ չէ, բայց առավել դժվար է հարստությունը պահպանելը։ Կայքը ներկայացրել է աշխարհի ամենահարուստ անձանց առանձնատները, որտեղ նրանք հանգստանում են առօրյա գործերից։ 1. Բիլ Գեյթս։ Microsoft-ի հիմնադրի ունեցվածքը գնահատվում է 75 մլրդ դոլար։ Իր ժամանակի մեծ մասը Բիլ Գեյթսն անցկացնում է Վաշինգտոնում գտնվող իր առանձնատանը, որի արժեքը կազմում է […]
Միացյալ Նահանգների Southwest Airlines ավիաընկերության ուղեկցորդ Զաք Հոմեսերը դիմել Է ուղեւորներին՝ նմանակելով Looney Tunes մուլտֆիլմի գործող անձանց ձայները: YouTube-ում զետեղված տեսահոլովակը միլիոնավոր դիտում է հավաքել:
«Բարև կյանքս, ոնց ես», հարցրել է` արդյոք մենա՞կ է, թե՞ կողքին մարդ կա, քանի որ չի ցանկացել, որ որևէ մեկն իմանա, որ ինքը հաղորդագրություններ է գրում ու խոսում աղջիկ երեխայի հետ: Երեխան պատասխանել է, որ մայրը խանութ է գնացել, իսկ հետո ասել, որ մայրը եկավ, ու անջատել է հեռախոսը:
«Երգն առհասարակ խոսքի և տրամադրության առավել բարձր լարումից է ծնվում: Այն չի կարող ինքնանպատակ լինել, այսինքն՝ «Երգել երգած լինելու համար»: Երգերն այս դեպքում ավելի են ընդգծում հերոսի հոգեվիճակը»:
2015 թվականի առաջին կիսամյակում Հայաստան էր ներկրվել 11500 հատ մարդատար ավտոմեքենա
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ամենայն հավանականությամբ, կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով իր աղբյուրին:
Սալիվենը եւ նրա գործընկերները, ընդհանուր առմամբ, հաստատել են այն սովորական պատկերացումը, թե ժամանակը, որը կանայք ծախսում են տնային գործերի վրա, սովորաբար խիստ համամասնական է այն բանին, թե որքանով է պահպանողական ու ավանդապահ հասարակությունը, որում նրանք ապրում են:
Շտապօգնության բժիշկ Սալվադոր Խեչոյանը եւ բուժքույր Մալինա Մարգարյանը, որոնց պահել էին «Սասնա Ծռեր» խմբի կողմից գրավված ՊՊԾ գնդում, անձնուրաց աշխատանքի համար պարգեւատրվել են անկախ Հայաստանի առողջապահության 25-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում:
«Նոր նախարարներն ու նոր պաշտոնյաները բավարար չեն, հասարակությունը չի խաբվի դրանով: Պետք է լինեն մարդիկ, որոնք իմիջ ունեն և ազդեցիկ են հասարակությունում: Շատ կարևոր է կուսակցություններից դուրս կադրերի որոնումը, որոնց ազնիվ համբավը հույսեր կառաջացնի»:
Չկա ավելի լավ բան, քան առավոտյան տաք շոկոլադ խմելը, հատկապես, երբ դրսում ցուրտ է: Ձեզ ենք ներկայացնում շոկոլադի բաղադրատոմս, որը ոչ միայն համեղ է, այլև՝ չափազանց օգտակար:
Ժամացույցի դիզայնը մշակված է մակնիշի երկու հանրաճանաչ մոդելների՝ Bradshaw-ի եւ Dylan-ի հիման վրա: Գաջեթն աշխատում է Android գործառական համակարգի բազայի վրա: Մոդելը մատչելի է երկու գույնով՝ ոսկեգույն՝ կանանց համար եւ սեւ՝ տղամարդկանց համար: Ժամացույցն արդեն վաճառքի է հանվել, դրա գինը 350 դոլար է:
Իշխանություններն, ինչպես անցյալում, այնպես էլ հիմա (սա էլ հենց ազգային մտածելակերպի իներցիոն լինելու արդյունք է) չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ, որ պետականության ամենակարեւոր հարցը մարդն է հասարակության մեջ, պետության օրինական դաշտում, նրա շահերն ու նրա ազատությունը:
Հավի հասարակ ապուրը համարվում է սննդարար կերակուր, որը լավացնում է իմունիտետն ու կանխարգելում է բորբոքային պրոցեսները, որոնք կարող են արտահայտվել մրսածության և հարբուխի տեսքով:
Ժամանակակից աշխարհում ամենատարածված առողջական խնդիրներից մեկը՝ աթերոսկլերոզը, կարող է իրական վնաս հասցնել առողջությանն ու կյանքին: Այն սեղմում է արյան անոթները՝ խաթարելով դեպի ուղեղ և սիրտ արյան նորմալ հոսքը: Սովորաբար անոթային խցանումներն արյան մեջ եռգլիցերիդների և վատ խոլեստերինի բարձր մակարդակի արդյունք են:
Lifehacker.ru կայքը գրում է, որ շատերն են կարծում, թե կառուցվածքի միակ օբյեկտիվ ցուցանիշը կշեռքի սլաքն է։ Շտապենք հիասթափեցնել՝ կշեռքին ևս չի կարելի վստահել։ Իրենց կազմվածքին հետևող անձանց համար կշեռքի ցուցանիշը երբեմն կախարդական ազդեցություն է ունենում։ Եթե այն նույնիսկ մի փոքր բարձր ցուցանիշ է ցույց տալիս, նրանք սկսում են տանջել իրենց ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ և սննդի խիստ սահմանափակմամբ։ Բայց արդյոք միշտ պե՞տք է այդպես վերաբերվել կշեռքի ցուցանիշին։