Բաժիններ՝

Շոկոլադով և ընկույզով էլիքսիր

Չկա ավելի լավ բան, քան առավոտյան տաք շոկոլադ խմելը, հատկապես, երբ դրսում ցուրտ է: Ձեզ ենք ներկայացնում շոկոլադի բաղադրատոմս, որը ոչ միայն համեղ է, այլև՝ չափազանց օգտակար:

Շոկոլադի և ընկույզի էլիքսիրն ունի մի շարք օգտակար հատկանիշներ

  • Կարգավորում է քաշը
  • Օրգանիզմը սնուցում է հակաօքսիդանտներով
  • Լավացնում է ճանաչողությունը
  • Պաշտպանում է սիրտը
  • Ունի հակաքաղցկեղային ազդեցություն
  • Լավ է մաշկի և մազերի համար
  • Ունի հակաբորբոքային հատկանիշներ

Շոկոլադի և ընկույզի էլիքսիրի բաղադրատոմս

  • 1 բաժակ տաք թեյ (ըստ ցանկության՝ կարող եք ընտրել յուրաքանչյուր թեյ)
  • Քառորդ բաժակ ընկույզ
  • 1 ճ/գ կոկոսի յուղ
  • Կես ճ/գ կակաո
  • Քառորդ թ/գ դարչին
  • Մեկ պտղունց աղ
  • Կես ճ/գ մեղր

Ըստ ցանկության՝ բաղադրությանը կարող եք ավելացնել նաև հետևյալ բաղադրիչները՝

  • 1 ճ/գ չիայի սերմեր
  • 1 ճ/գ կոկոսի փաթիլներ
  • Քառորդ թ/գ կայենյան պղպեղ
  • 1 ճ/գ ժելատին

Այս էլիքսիրը չափազանց հեշտ է պատրաստվում: Պարզապես բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և հարեք բարձր արագությամբ մոտավորապես 30-45 վայրկյան: Երբ համասեռ զանգված ստանաք, անմիջապես խմեք էլիքսիրը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս