Բաժիններ՝

Հավի ապուր. ձեր օրգանիզմ «երախտապարտ կլինի» ձեզ

Հավի հասարակ ապուրը համարվում է սննդարար կերակուր, որը լավացնում է իմունիտետն ու կանխարգելում է բորբոքային պրոցեսները, որոնք կարող են արտահայտվել մրսածության և հարբուխի տեսքով:

Այսպես, բժիշկները միշտ փորձել են գտնել միջոց, որը կօգնի օրգանիզմին պայքարել պաթոգեն միկրոօրգանիզմների դեմ, հատկապես՝ սեզոնային հիվանդությունների դեպքում: Եվ հենց այս ապուրի վրա է կանգնել բժիշկների ընտրությունը: Այս ապուրը հրաշալի է հատկապես ֆիզիկական վարժություններ կատարողների համար:

Արևմտյան որոշ մասնագետներ նույնիսկ ավելի են բարձրացնում այս ապուրի արդյունավետությունը՝ դրա մեջ ավելացնելով երիցուկ, գոջիի հատապտուղներ և այլ բուժիչ խոտաբույսեր:

Հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ ապուրի բաղադրության մեջ մտնող ակտիվ բաղադրիչներն ունեն հակաբորբոքային հատկանիշներ: Գիտնականները նաև պնդում են, որ այդ ամինաթթուները կարող են համակցվել C, E վիտամինների հետ:

Սակայն այս ապուրը խորհուրդ չի տրվում արյան բարձր ճնշում ունեցողներին:

Չափազանց կարևոր է այս ապուրի ճիշտ պատրաստումը:

Արևելյան բժշկության համաձայն՝ հավի միսն ամրացնում է անոթներն ու ջիլերը: Գիտնականները նաև նշում են, որ հավի ապուրին ավելացված բանջարեղեններն ու համեմունքները բարձրացնում են ապուրի արդյունավետությունը:

Այնպես որ, եթե ցանկանում եք խուսափել մի շարք հիվանդություններից, ապա հավի ապուր կերեք:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս