Բաժիններ՝

Ռիհանան Puma-ի համար հավաքածու է ստեղծել

Նյու Յորքում տեղի է ունեցել հագուստի, կոշիկի եւ աքսեսուարների հավաքածուի շնորհանդես, որը ամերիկացի երգչուհի Ռիհանայի կողմից ստեղծվել է Puma բրենդի համար:

Հագուստի դիզայնում վերացված են սահմանները կանանց եւ տղամարդկանց դասական ուրվագծերի միջեւ, իսկ ոգեշնչման աղբյուր է հանդիսացել ճապոնական փողոցային մշակույթը:

«Հավաքածուն մարմնավորում է իմ աշխարհայացքն ու իմ ոճը: Այն նոր փուլ է դարձել ինչպես Puma-ի կրեատիվ տնօրենի դերում իմ զարգացման մեջ, այնպես էլ բուն բրենդի ինովացիոն լուծումներում»,-ասել է Ռիհանան եւ ընդգծել, որ այդ հագուստը ցուցադրում է «ավանդույթների փոխակերպության» իր տեսլականը:

Ռիհանան 2014 թվականից զբաղեցնում է Puma-ի կրեատիվ տնօրենի պաշտոնը: Այդ ժամանակաշրջանում բրենդի հետ միասին նա թողարկել է կոշիկի մի քանի մոդելներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս