iPhone-ի յուրաքանչյուր օգտագործողի լսումը մատչելի է 65 հազար դոլարով

«The New York Times»-ը հետաքրքիր նյութ է հրապարակել հայտնի ընկերություններից մեկի բիզնեսի մասին, որը ծրագրային ապահովում է մշակում ցանկացած սմարթֆոնի օգտատիրոջ լսելու համար։

Ինչպես գրում է hightech.fm-ը, «NSO Group»-ն ընկերություն է, որը զբաղվում է սմարթֆոններին հետևելու համար նախատեսված միջոցների վաճառքով։ Դրանք կարող են գտնել սմարթֆոնի տիրոջ գտնվելու վայրը, ստանալ նրա հեռախոսահամարները, սմարթֆոնը վերածել գաղտնի ձայնագրող միջոցի։ Նախորդ ամիս ծրագրերը փորձել են մուտք ստանալ Արաբական Միացյալ Էմիրություններում գործով իրավապաշտպաններից մեկի և մեքսիկացի լրագրողներից մեկի iPhone-ին, ով գրում էր կառավարությունում կոռուպցիայի մասին։ Այդպիսի ընկերություններն իրենց ծառայությունները վաճառում են ողջ աշխարհում՝ կառավարություններին և իրավապահ մարմիններին։ «The New York Times»-ը կարողացել է ստանալ ընկերության ներքին նամակագրությունը և հասկանալ, թե ինչպես է այն աշխատում։

Ընկերությունները, որոնք արտադրում են նման ծրագրային ապահովումներ, պնդում են, որ դրանք անհրաժեշտ են՝ ահաբեկիչներին, երեխաներին առևանգողներին, թմրանյութեր վաճառողներին հետևելու համար։ «NSO Group» ընկերությունն իր կորպորատիվ նպատակն է հայտարարում աշխարհն ապահով դարձնելը։ Ընկերությունում սահմանված է ստուգման բարդ ներքին գործընթաց, թե ում է վաճառվելու ծառայությունը։ Էթիկայի հարցերով կոմիտեն, որը բաղկացած է աշխատանքներից և խորհրդատուներից, ովքեր ներկայացնում են պոտենցիալ գնորդներին, պնդում է, որ ընկերությունը չի կարող զրկվել արտահանման լիցենզիայից։ Սակայն կայքը նշում է, որ փորձագետները պնդում են, որ ընկերության ծրագրերն օգտագործվում են նաև աշխարհի տարբեր երկրներում՝ լրագրողներին և իրավապաշտպաններին հետևելու համար։ Մասնագետների խոսքով՝ այն բանից հետո, երբ ընկերությունը վաճառում է իր ծրագիրը, գնորդը կարող է այն օգտագործել ինչպես իրեն հարկավոր է։ Ըստ նրանց՝ ընկերությունը կարող է հայտարարել, որ ցանկանում էաշխարհն ավելի անվտանգ դարձնել, սակայն փաստացի այն դարձնում է առավել «լսելի»։

Ընկերության արտադրանքի նկատմամբ պահանջարկը մեծ է։ Դա կապված է նրա հետ, որ այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Apple-ը, Facebook-ը և Google-ը, օգտագործում են բարդ գաղտնագրում՝ իրենց համակարգերի տվյալները պահպանելու համար։ Այդ պատճառով էլ կառավարությունների համար դժվար է առանց հավելյալ օգնության հետևել կասկածյալներին կամ ոչ հավատարիմներին։

Ամեն դեպքում, «NSO Group» ընկերությունն աշխատում է իրավունքի շրջանակներում։ Ընկերության բիզնեսը ծաղկում է։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ ծրագրերը վաճառվում են բացառապես կառավարություններին՝ հանցագործներին և լրտեսներին հետևելու համար։ Վերջին 6 տարիների ընթացքում ընկերության հիմնական արտադրանքներից մեկը «Pegasus» համակարգն է, որի հնարավորությունների ցանկում մտնում են հասանելիությունը տեքստային հաղորդագրություններին, հեռախոսահամարների ցանկին, օրացույցին, էլեկտրոնային փոստին, գտնվելու վայրին, տեսախցիկին՝ ձայների ձայնագրման և լուսանկարներ անելու նպատակով։

Ընկերության ծառայությունների արժեքը

iPhone կամ Android օգտագործող 10 անձանց լսելը կարժենա 650 հազար դոլար, BlackBerry օգտագործող 5 անձի լսելը՝ 500 հազար դոլար։ Միաժամանակյա լսման թվի սահմանափակում գոյություն չունի, պարզապես համապատասխանաբար աճում է գումարի չափը։ «NSO Group» ընկերությունը պնդում է, որ ծրագրերի աշխատանքը հեռախոսի վրա որևէ ազդեցություն չի թողնում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Տեսանյութեր

Լրահոս