Ինչու եք անհաջողակ. 10 պատճառ

Lifehacker.ru կայքը գրում է, որ անհաջողակ լինելու համար գոյություն ունեն մի շարք պատճառներ։

Դուք չեք գնահատում ժամանակը։ Անհաջողակներն ընդհանրապես չեն գնահատում ժամանակը։ Ցանկացած հաջողակ մարդ կվկայի, որ ժամանակն ամենաթանկ ռեսուրսն է։ Հաջողության հասած մարդիկ ժամանակն ավելի են արժևորում, քան գումարը։ Ձեր ծրագրերը երբեք իրականություն չեն դառնա, եթե ձեր առջև դրված խնդիրների լուծմանն անհրաժեշտ չափով ժամանակ չեք տրամադրում։ Սովորեք կառավարել ձեր ժամանակը, սովորեք «ոչ» ասել։ Դա կլինի լավ քայլ ձեր կյանքի ցանկացած ոլորտում հաջողության հասնելու համար։

Դուք չեք անում այն, ինչ համապատասխանում է ձեր նպատակներին։ Անհաջողակները զբաղվածությունը շփոթում են արտադրողականության հետ, սխալմամբ կարծում, որ արտադրողականությունը կախված է զբաղվածությունից։ Դա է պատճառը, որ անհաջողակներն ամեն ինչ միանգամից են անում։ Նրանք մասնակցություն են ունենում ամեն ինչում։ Արդյունքում՝ իրենց ջանքերը զուր վատնում են։ Միակ բանը, որի ուղղությամբ նրանք ջանք չեն գործադրում, իրենց նպատակներն ու արժեքներն են։ Հստակեցրեք ձեր ծրագրերը և դրանց հասնելու մարտավարությունը։ Դա ձեզ կօգնի հասկանալ, թե ինչ ուղղությամբ է հատկապես անհրաժեշտ ջանքեր գործադրել։

Ձեզ վրա պատասխանատվություն չեք վերցնում։ Այո, ձեր ղեկավարը, իրոք, լավ մարդ չէ, և դուք իրականում ատում եք ձեր աշխատանքը։ Բայց դա առիթ չէ՝ ամեն ինչ անտարբերությամբ անելու համար։ Ձեզ վճարում են, որպեսզի գտնվեք աշխատանքի վայրում և որակով կատարեք ձեր աշխատանքը։ Պետք է կատարելության ձգտել՝ անկախ հանգամանքներից։ Դա կոչվում է հասունություն և իմաստություն։ Անհաջողակներին ձեռնտու են վատ գնահատականները։ Եվ նրանք չեն մտածում ավելի լավը դառնալու մասին։ Կյանքի կարևորագույն կանոններից մեկը հետևյալն է՝ կյանքը վերադարձնում է ջանքերը, որոնք դուք ներդնում եք։

Կարդացեք նաև

Ինքներդ սահմանափակում եք ձեզ։ «Թվերի հետ իմ գործերը բարդ են», «ես չեմ կարողանում լեզուներ սովորել», «իմ ուղեղն ունակ չէ ծրագրավորում սովորել», «ես այնքան խիստ չեմ՝ սեփական բիզնեսը կառավարելու համար». սրանք անհաջողակների խոսքեր են։ Նրանք սահմանափակում են իրենց։ Մոռացեք այն մասին, որ դուք ունակությունների և կարողությունների սահմանափակ քանակ ունեք։ Դադարեք կարծել, թե շրջապատում բոլորը ձեզնից խելացի են։ Դա սխալ ճանապարհ է։ Ջանքեր գործադրեք, աշխատեք ամբողջ ուժով։ Այդ դեպքում դուք հաջողակ կլինեք։

Դուք արդարանալու վարպետ եք։ Անհաջողակները մշտապես փնտրում են իրենց անհաջողությունների պատճառները։ Նրանք պատճառներ են փնտրում, թե ինչու իրենց պետք չէ անել որևէ բան։ Եվ միշտ գտնում են պատճառներ։ Նրանք միշտ պատճառներ են գտնում իրենց անգործության համար։ Դրա փոխարեն՝ նրանք կարող են փորձել ինչ-որ բան անել։ Հենց ձեր ուղեղը սկսում է արդարացումներ փնտրել, ձեզ անհրաժեշտ է ակտիվացնել այն մեխանիզմը, որն ակտվացնում է որևէ բան անելու ցանկությունը։

Դուք չեք կարողանում շփվել մարդկանց հետ։ Անհաջողակները շփվելու կարողություն չունեն։ «Ամեն դեպքում ես անկեղծ եմ ասում», «ես այնպիսին եմ, ինչպիսին կամ». այսպիսի արտահայտություններ անում են միայն անհաջողակները։ Նրանք մեծամիտ պահվածք են ունենում՝ դրա համար չունենալով որևէ հիմք։ Շատ հեշտ է քաղաքավարի և ջերմ շփվել նրանց հետ, ովքեր ձեզ դուր են գալիս։

Ամեն ինչ հետաձգում եք։ Անհաջողակներն առհասարակ չեն հասկանում ժամանակի արժեքը։ Նրանք գոհանում են երեկվա օրով ապրելով, ապրում են այնպես, կարծես իրենց ևս մեկ կյանք է սպասվում։ Հիշեք՝ դուք մեռնում եք այն պահից, երբ ծնվում եք։ Յուրաքանչյուր օր նվեր է։ Կարող եք անել՝ ինչ մտքներովդ կանցնի, սակայն վաղվա օրը կարող է և չլինել։

Դուք չեք գործում։ Սա չափազանց պարզ կանոն է անհաջողակների համար։ Անհաջողակները գերադասում են մտածել, բայց ոչ գործել, գեղեցիկ խոսում են, երազում և պլանավորում։ Բայց անհաջողակներին պակասում է գործունեությունը։ Բավական է երազել. սկսեք գործել։

Չեք կարողանում պայքարել դժվարությունների դեմ։ Գոյություն ունի մի լեգենդ, որի համաձայն՝ կարճահասակ մի հովիվ զինվոր չի եղել։ Նա նայել է հսկային և ասել՝ ես կհաղթեմ քեզ և կկտրեմ քո գլուխը, ու արել է դա։ Փորձությունները դժվար են այնքանով, որքանով դուք ինքներդ եք պատկերացնում, և որքան թույլ է տալիս ձեր թուլությունը։ Անհաջողակները սա չեն հասկանում և արագ հանձնվում են։ Նրանք հանձնվում են այն ժամանակ, երբ իրավիճակը նրանց համար անհարմար է դառնում։ Վարդն առանց փշի չի լինում, երեխաները՝ առանց դժվարության, ծիածանը՝ առանց ամպրոպի։ Փորձությունները մեզ ոչ միայն մոտեցնում են մեր նպատակներին, այլև մեզ դարձնում են այն, ինչի մասին չէինք էլ կարող պատկերացնել։ Պայքարեք վախերի դեմ։ Պետք է դուրս գալ հարմարավետության շրջանակներից, ձեր ուժը հասկանալու համար պետք է պայքարեք։

Դուք անտարբեր եք։ Դուք սեփական կարծիք չունեք և չեք կարողանում որոշումներ կայացնել։ Անհաջողակները կարծում են, թե բոլորը պետք է իրենց նման մտածեն։ Նրանք չեն կարդում, դպրոցից հետո չեն սովորում․ Առավելագույնը ավարտում են բուհը, որովհետև «այդպես է պետք»։ Նրանք կարող են ձանձրանալ ուրախության և հրաշքների աշխարհում։ Անտարբերությունն ամենալուռ մարդասպանն է։ Ձեզ համար զբաղմունք գտեք, նույնիսկ, եթե ձեզ դրա համար չեն վճարում։ Օգտագործեք ձեր տաղանդը և գտեք դրա օգտագործման ձևը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Տեսանյութեր

Լրահոս