Չակցիզավորված ալկոհոլային խմիչքների ողջ խմբաքանակը առգրավվել է:
Հայաստանում Ճանապարհային ոստիկանությունը հաճախ տուգանում է վարորդներին ոչ վտանգավոր արարքների համար, փոխարենը, սակայն, աչք է փակում վարորդների եւ երթեւեկության այլ մասնակիցների իրապես վտանգավոր իրավախախտումների վրա: Հիշատակել էինք նաեւ տեխզննության բացակայության խնդիրը եւ նշանների ու լուսացույցների ժամկետն անց ստանդարտները:
Միացյալ Նահանգները չի պատրաստվում հրաժարվել Ռուսաստանի հետ այն կոնսուլտացիաները շարունակելուց, որոնք նվիրված են Սիրիայի օդային տարածությունում երկու երկրների օդուժի միջեւ միջադեպերի կանխմանը: Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության պետ Ջոն Քիրբին:
ՀՀ ոստիկանությունը www.police.am կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ, տեղադրել է հոկտեմբերի 2-ին կայանալիք Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները:
Երեկ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) անդամների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է. «Եթե մենք ստվերը դաշտ չբերենք, ինչ ուզում է անենք, երկիրը երկիր չենք դարձնի»:
«Ավտոմեքենան մեզ է պատկանում, տարիներ առաջ տվել ենք ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, նոր նախարարի նշանակումից հետո, սակայն, այն վերադարձրել են, մենք էլ աճուրդի ենք հանել: Չգիտեմ վերադարձնելու պատճառը: Բայց ըստ նախնական պայմանագրի՝ մեքենան պետք է մի օր վերադարձնեինք»,- ասաց Նորայր Ղուկասյանը:
ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Միացյալ Նահանգները հավելյալ կերպով Իրաք կուղարկի ավելի քան 600 զինվորականի, որոնք պետք է օգնեն իրաքյան բանակին վերադարձնել Մոսուլ քաղաքը:
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 29-ին, հոկտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 30-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Հալեպի բնակելի թաղամասերի հրթիռակոծման հետևանքով հայուհի է զոհվել: Հալեպի «Գանձասար» հայկական թերթի փոխանցմամբ` կեսօրին Սուլեյմանի շրջանում տեղի ունեցած ռմբահարման հետևանքով հայուհի է մահացել:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 23.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 28-ին Բելգիա աշխատանքային այցի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Դիոգո Պինտոյի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ ծրագրերի և դրանց իրագործման հետ կապված մի շարք հարցեր։
«ժողովուրդ»–ը Արտաշատի քաղաքապետի տեղակալ Գագիկ Պողոսյանից փորձեց պարզել, թե Արգամ Աբրահամյանի հնարավոր հրաժարականի մասին լուրերը որքանով են իրատեսական։
Ես այն վիճակում չեմ, որ ինչ-որ բան ասեմ, բայց մի բան կասեմ. շահարկում են մարդու ողբերգությունը, սենսացիաներ փնտրում, հիմա էլ գրում են, թե իբր սպանել են, հետո բերել-դրել են ավտոտնակում: Դա, առնվազն, անբարոյականություն է, լկտիություն, հենց այդպես էլ գրեք:
Սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Արմեն Հայրապետյանը (Սամսունգի Արմեն) 2 տարի առաջ՝ 2014-ին, այս պաշտոնում փոխարինեց Աբրամ Բախչագուլյանին, իսկ մինչ այդ սփյուռքի փոխնախարարն էր։ Նրա օրոք ՍԱՊԾ-ն դարձավ Հայաստանի սննդի մատակարարումը և հատկապես ներկրումն ու արտահանումը կառավարող ծառայություն, քանզի մաքսակետերից սննդամթերքը բաց է թողնվում միայն նրանց տեղեկանքների հիման վրա։
Այս անգամ հանրապետականներն ու դեմոկրատները չեն կարողանում համաձայնության գալ Ֆլինթի ջրի թունավորման խնդրի շուրջ, որն արդեն ազդել է բազմաթիվ ցածր եկամուտ ունեցող ընտանիքների վրա:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 21,08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կ. Ուլնեցի և Դ. Անհաղթ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բաքուն և Կիևը պատրաստվում են ընդլայնել երկկողմ ռազմա-տեխնիկական համագործակցությունն ու դիտարկում են Ադրբեջանում մեծ ճշգրտության սպառազինության համատեղ արտադրություն հիմնելու հնարավորությունը:
«Իրավունք ունենք ԿԲ այս որոշման ետևում տեսնել ավելի շատ քաղաքական գործոն, որովհետև որպես տնտեսական որոշում դա վաղուց հասունացել էր: Եվ սա մեծ աջակցություն կարող է դառնալ այս նոր կառավարությանը»,- 168.am-ին ասել է ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը` մեկնաբանելով ԿԲ որոշումները` նվազեցնել վերաֆինանասավորման տոկոսադրույքն ու պարտադիր պահուստավորման նորմատիվը:
Այսօր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում առաջին անգամ շագանակագեղձի ադենոմայի վիրահատություն են կատարել լազերային նոր համակարգի օգտագործմամբ, որը նվեր են ստացել ամերիկյան HealthTronics ընկերությունից` ամերիկյան հայտնի ուրոլոգ Կարո Դերձակյանի միջնորդությամբ: Վիրահատությունը կատարել են ինքը` Կարո Դերձակյանը եւ Հայաստանի առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը:
Ամերիկացի գիտնականները նկարագրել են նոր տիպի նյութ, որը փոխում է իր ձեւը: Եթե նախկինում նման միացությունները տրիգերի, օրինակ, լույսի կամ տաքության կարիք ունեին, ապա այժմ դրանց անհրաժեշտությունը վերացել է: Հետազոտությունը հրապարակվել է Nature Communications հանդեսում, իսկ գիտնականների կողմից ստեղծված նյութի ցուցադրությունը (բացվող արհեստական ծաղկի օրինակով) մատչելի է YouTube ալիքում:
Մակույկներով բողոքի ակցիային մասնակցել է ավելի քան երկու հազար մարդ: Նրանք վարել են կապույտ լույսեր, ծածանել դրոշներ եւ անպատշաճ ժեստեր ցույց տվել նավի ուղղությամբ:
Gresso ընկերությունը, որը մասնագիտանում է լյուքս դասի շարժական հեռախոսների արտադրության բնագավառում, թողարկել է IPhone 7 Black Diamond սմարթֆոնների հավաքածու, հաղորդում է Luxurylaunches-ն:
168.am-ի հետ զրույցում հավելվածի մարքետինգով զբաղվող թիմի ղեկավար Հրաչուհի Բարսեղյանը նշեց, որ Վրաստանում անցկացվող մրցավազքը շատ չի տարբերվելու երևանյան մրցավազքերից:
Hetq.am-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը Facebook-ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը:
2 բաժակ սպիտակ քացախ լցրեք լվացքի մեքենայի մեջ, ընտրեք երկար լվացքի ռեժիմը՝ առանց հագուստ և լվացող միջոցներ ավելացնելու։
Նրա խոսքով՝ մեծ է հավանականությունը, որ ապագայում Երկրի վրա տեղի կունենա աղետ, որից հետո մոլորակի վրա կյանքն անհնարին կլինի, ուստի մարդիկ պետք է վերածվեն «միջմոլորակային տեսակի», Մարսի վրա կառուցեն ինքնապահպանվող գաղութ եւ բնակություն հաստատեն այնտեղ: Մասքը կարծում է, որ առաջին թռիչքի պահից Կարմիր մոլորակում ինքնուրույն քաղաքակրթության ստեղծման համար կպահանջվի 40-ից մինչեւ 100 տարի:
Եթե Շվեդիայի քաղաքացիություն ունեք, ապա կարող եք ճամփորդել՝ ուր ցանկանաք. շվեդական անձնագիրն իրավունք է տալիս ճամփորդել աշխարհի 158 երկրում՝ առանց վիզայի։ Դրա շնորհիվ՝ երկրի տարածքից դուրս հանգստանալը շվեդների համար ավելի էժան և պարզ է դառնում՝ այլ երկրների քաղաքացիների համեմատությամբ։
Ակնախոտը՝ որպես աչքի հետ կապված տարբեր խնդիրների լուծման միջոց, օգտագործվել է դեռ 14-րդ դարից սկսած։ Դրա լատիներեն անվանումը՝ եվփրասիա, ծագել է հունարեն «euphrosyine» բառից, որը նշանակում է՝ երջանկություն, ուրախություն։ Գոյություն ունի լեգենդ այն մասին, որ հին հույներն այս բույսն օգտագործել են աչքի տարբեր վարակները բուժելու, երջանկություն ստեղծելու համար։ Այս բույսին վերագրվել է նաև աչքի տեսողությունը պահպանելու և դրանով հիվանդին ուրախություն բերելու հատկություն։
Կառավարությունը կարծես քարոզչական առաջին ալիքից անցել է առարկայական քայլերի, որոնցից ամենաէականն ու տնտեսության համար ամենադրական նշանակություն ունեցողը վերաֆինանսավորման տոկոսադրույքի՝ 0.5 տոկոսով նվազեցումն էր Կենտրոնական բանկի կողմից, որ տեղի ունեցավ նախօրեին։