Բաժիններ՝

SpaceX-ի ղեկավարը խոստացել է 1 միլիոն մարդ ուղարկել Մարս

Պլանավորվում Է ապագայում ավելի քան մեկ միլիոն մարդ հասցնել Մարս՝ այնտեղ ինքնուրույն քաղաքակրթություն ստեղծելու համար: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների SpaceX ընկերության  հիմնադիր եւ ղեկավար Իլոն Մասքը

Նրա խոսքով՝ մեծ է հավանականությունը, որ ապագայում Երկրի վրա տեղի կունենա աղետ, որից հետո մոլորակի վրա կյանքն անհնարին կլինի, ուստի մարդիկ պետք է վերածվեն «միջմոլորակային տեսակի», Մարսի վրա կառուցեն ինքնապահպանվող գաղութ եւ բնակություն հաստատեն այնտեղ: Մասքը կարծում է, որ առաջին թռիչքի պահից Կարմիր մոլորակում ինքնուրույն քաղաքակրթության ստեղծման համար կպահանջվի 40-ից մինչեւ 100 տարի:

SpaceX-ի ղեկավարը հայտնել է, որ իր ըկերությունը մշակում է տիեզերանավ, որը կարողանա վերցնել շուրջ 100 ուղեւորի եւ 450 տոննա բեռ: Յուրաքանչյուր շաթլ կկարողանա կատարել 12-15 թռիչք, ընդհանուր առմամբ 10 հազար չվերթերով կհաջողվի ուղարկել շուրջ մեկ միլիոն մարդ:

Մասքը հույս ունի, որ 2035 թվականին մինչեւ Մարս կարելի կլինի թռչել 80 օրում: Սկզբնապես տոմսը կարժենա 10 միլիարդ դոլար, ավելի ուշ, երբ ուղեւորների թիվը կրկնապատկվի, գինը կիջնի մինչեւ 200 հազար դոլար:

SpaceX-ը մտադիր է Կարմիր մոլորակ օդաչուավոր թռիչքներ իրանականցնել հաջորդ տասնամյակում, առաջին թռիչքի ստույգ ժամկետն ընկերության ղեկավարը չի նշել, բայց ենթադրել է, որ դա կարող է լինել 2020 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս