Անգամ Աբրահամյանը հրաժարական տալու մտադրություն չունի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գչում է. «Հովիկ Աբրահամյանի վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացնելուց հետո արդեն մի քանի օր Է՝ լուրեր են շրջանառվում այն մասին, որ նրա որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը ևս առաջիկայում հրաժարական Է ներկայացնելու։ «ժողովուրդ»–ը Արտաշատի քաղաքապետի տեղակալ Գագիկ Պողոսյանից փորձեց պարզել, թե Արգամ Աբրահամյանի հնարավոր հրաժարականի մասին լուրերը որքանով են իրատեսական։ Ի պատասխան՝ նա ասաց. «Ո՛չ, սխալ տեղեկություններ են։ Մեր քաղաքապետը նորմալ աշխատում Է, ընդհանրապես չկա նման բան։ Անգամ նման մտադրություն չունի։ Խնդրում եմ, որ այդպիսի տեղեկություններ չտարածեն»»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: