«Եթե բուժման կուրսեր անցնող զինվորներին փորձեն դուրս գրել հիվանդանոցներից` կհայտնվեն շատ վտանգավոր գոտում». Էդիկ Բաղդասարյան
Hetq.am-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը Facebook-ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը:
«Առողջապահության արդեն նախկին նախարար Արմեն Մուրադյանը շրջել էր բոլոր մարզերում, հանդիպել վիրավոր զինվորներին, ազատամարտիկներին լսել նրանց։ Նախարարը պարզել է, թե ով ինչ խնդիր ունի, ինչպես կարող է լուծել այդ խնդիրները։ Վիրավորների մի մասը միանգամից տեղափոխվել է տարբեր բժշկական կենտրոններ եւ սկսվել էր նրանց բուժման, վերկանգնողական տարբեր կուրսեր, կատարվել են վիարահատություններ եւ պլանավորվել են նոր վիրահատություններ։
Որոշ բժշկական կենտրոններում հենց իմացել են, որ նախարարին փոխում են այդ զինվորներին, նրանց հարազատներին զգուշացրել են, որ իրենց բուժման կուրսերը վերջացել են, պետք է դուրս գրվեն հիվանդանոցներից։ Չգիտեմ նոր նախարարը ինչքանով է ծանոթ այդ իրավիճակին, բայց բժշկական կենտրոնների այն ղեկավարները որոնք բուժման կուրսեր անցնող զինվորներին փորձեն դուրս գրել հիվանդանոցներից, կհայտնվեն շատ վտանգավոր գոտում»։