
ԱՄՆ-ում վերածրագրավորվող նյութ են ստեղծել

Ամերիկացի գիտնականները նկարագրել են նոր տիպի նյութ, որը փոխում է իր ձեւը: Եթե նախկինում նման միացությունները տրիգերի, օրինակ, լույսի կամ տաքության կարիք ունեին, ապա այժմ դրանց անհրաժեշտությունը վերացել է: Հետազոտությունը հրապարակվել է Nature Communications հանդեսում, իսկ գիտնականների կողմից ստեղծված նյութի ցուցադրությունը (բացվող արհեստական ծաղկի օրինակով) մատչելի է YouTube ալիքում:
Նոր նյութը ձեւը փոխում է ինքնուրույն ժամանակի ընթացքում (մի քանի վայրկյանից մինչեւ ժամեր): Միացության այդ հատկությունները պայմանավորված են դրա ներքին կառուցվածքով, որը ներառում է երկու միմյանց հակազդող բաղադրիչներ. դրանցից մի քանիսը պատասխանատու են ձեւի պահպանման, մինչդեռ մյուսները՝ դրա փոփոխման համար: Նյութն, ինչպես կարծում են գիտնականները, կարող է օգտագործվել ծրագրավորված կենսաբժշկական փոխպատվաստի ստեղծման համար: