
Gresso-ի՝ ադամանդներով զարդարված iPhone-ը գնահատել են 500 000 դոլար

Gresso ընկերությունը, որը մասնագիտանում է լյուքս դասի շարժական հեռախոսների արտադրության բնագավառում, թողարկել է IPhone 7 Black Diamond սմարթֆոնների հավաքածու, հաղորդում է Luxurylaunches-ն:
Սմարթֆոնը զարդարելու համար օգտագործվել է 750 հարգի ոսկի եւ 102 կարատ ընդհանուր քաշով (գրեթե 20,5 գրամ) 1450 ադամանդներ: Մեկ գաջեթի արժեքը կազմում է 500 հազար դոլար:
Ընկերությունն առաջարկել է նաեւ հեռախոսի բյուջետային տարբերակը՝ 2500 դոլարով: Այս մոդելի կորպուսը պատրաստված է տիտանից՝ ոսկե դրվագազարդմամբ:
Gresso բրենդը գրանցված է Շվեյցարիայում: Բացի շարժական հեռախոսներից, մակնիշը նաեւ արտադրում Է ֆլեշներ եւ գաջեթների համար աքսեսուարներ:
Ամենաթանկ ֆիրմային հեռախոսներից մեկը ոսկե կորպուսով Grand Premiere մոդելն է: Ընդամենը թողարկվել է 30 օրինակ, դրանցից յուրաքանչյուրի արժեքը եղել է կես միլիոն դոլար: