ԱՄՆ-ը մտադիր չէ հրաժարվել Սիրիայի շուրջ ՌԴ-ի հետ երկխոսությունից. Պետդեպ

Միացյալ Նահանգները չի պատրաստվում հրաժարվել Ռուսաստանի հետ այն կոնսուլտացիաները շարունակելուց, որոնք նվիրված են Սիրիայի օդային տարածությունում երկու երկրների օդուժի միջեւ միջադեպերի կանխմանը: Այս մասին հայտնել է  Պետդեպարտամենտի մամուլի ծառայության պետ Ջոն Քիրբին:

Նա այդ կերպ Է մեկնաբանել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի այն հայտարարությունը, թե Վաշինգտոնը կարող Է դադարեցնել Մոսկվայի հետ երկկողմ գործակցությունը Սիրիայի շուրջ: Այդ դիրքորոշումը Քերին շարադրել է սեպտեմբերի 28-ին Ռուսաստանի արատաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում:

Ինչպես նշել է Քիրբին, Սիրիայի երկնքում միջադեպեր թույլ չտալու շուրջ երկխոսությունը «այլ հարց է», որը վերաբերում է նախեւառաջ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունների իրավասությանը: Դրա հետ մեկտեղ նա ճշտել է, որ կարող են դադարեցվել, օրինակ, Սիրիայի շուրջ ռուս-ամերիկյան երկկողմ այն շփումները, որոնք ընթանում են Ժնեւում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս