
Երևանում վթար է տեղի ունեցել. կան վիրավորներ

Սեպտեմբերի 28-ին, ժամը 21,08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կ. Ուլնեցի և Դ. Անհաղթ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Audi A8» մակնիշի 34 UM 391 պ/հ (վարորդ ` 1966 թ. ծնված Ա. Ե. ) և «Nissan Latio» մակնիշի 34 MN 811 պ/հ (վարորդ` 1977 թ. Հ. Հ.) ավտոմեքենաները:
«Nissan Latio» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1956թ. ծնված Գ. Հ.-ը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: