Բաժիններ՝

Հալեպահայը զրկվել է ոտքերից

Սեպտեմբերի 30-ին Հալեպում տեղի ունեցած հրթիռակոծությանը զոհ է գնացել 5 հայ, եւս երկու հայի՝ հայ և որդի Հարիրոների զոհվելու մասին լրատվամիջոցները տեղեկացվել են ավելի ուշ:

Ինչպես «Արևելքին» հայտնեցին Հալեպից, սեպտեմբերի 30-ի ռմբակոծություններից վիրավորվածների մեջ երկուսի վիճակը բավականին ծանր է՝ Արա Արամյանը զրկվել է ոտքերից, իսկ Հարութ Ավագյանը ստացել է ծանր այրվածքներ: Նրանք դեռևս հիվանդանոցում են, բժիշկների հսկողության տակ:

Ինչպես նշեց վիրավորներին օժանդակություն ցուցաբերող կազմակերպության անդամ մեր զրուցակիցը, վիրավորների հիմնական մասն արդեն տներում է, և Հալեպի Շտապ օգնության մարմնի անդամները բոլոր միջոցներով օգնում են թե՛ հիվանդանոցում գտնվողներին, թե՛ ընդհանրապես բոլոր կարիքավորներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս