Թուրքիայում 12 սպա է ձերբակալվել
Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ եւ դրանից առաջ Թուրքիայի Ռազմաօդային ակադեմիայում հեղաշրջման գործողությունների կազմակերպման շուրջ տեղի ունեցած քննարկումներին մասնակցելու մեղադրանքով ձերբակալվել է 12 սպա: Այս մասին հայտնում է թուրքական trthaber.com լրատվական կայքը:
Ստամբուլի հանրապետական դատախազության ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության կողմից գյուլենականների դեմ ուղղված հետախուզական գործողությունների շրջանակում ձերբակալված այս 12 սպաների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Թուրքիայի Հանրապետության կառավարությունը վերացնելու կամ դրա գործունեության համար անբարենպաստ պայմաններ ստեղծելու հատկանիշներով:
2016 թվականի հուլիսի 15-ին մի խումբ խռովարարներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ էին ձեռնարկել: Խռովարարներն իրենց հսկողության տակ էին վերցրել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել էր:
Ռազմական հեղաշրջման փորձից հետո այդ երկրում արտակարգ դրության ռեժիմ է հաստատվել եւ զանգվածային գործողություններ են իրականացվում հեղաշրջման փորձի մասնակիցներին բացահայտելու եւ ձերբակալելու ուղղությամբ: