
Ժամկետային ծառայողը գլխի շրջանում մահացու վիրավորում է ստացել. ծառայակիցը հայտնվել է ամբաստանյալի աթոռին

Ապրիլի 21-ին պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սպարտակ Քալաշյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։
Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել մեկ այլ զինծառայողի՝ Հ. Բարեյանին։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա,հանդիսանալով թիվ N զորամասի զինծառայող, ընդգրկված լինելով մարտական հերթապահության, զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով հրազենային վիրավորում է հասցրել շարքային Ս.Քալաշյանին, ինչից վերջինս մահացել է: Զինծառայողը կալանավորված է։
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախնական քննության տվյալներով՝ 21.04.2016թ.՝ ժամը 07:00-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ. Բարեյանը խախտելով զենքի հետ վարվելու կանոնները, իրեն ամրակցված ինքնաձիգը մաքրելու ժամանակ կրակոց է արձակել, որի հետևանքով գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սպարտակ Քալաշյանը: