ՊՍԺ-ն պատրաստ է Նեյմարի համար «Բարսելոնային» վճարել 222 մլն եվրո 2017թ. ամռանը
Շեյխերին չի վախեցնում ոչ մի գին: Նեյմարը դարձել է ՊՍԺ-ի գլխավոր տրանսֆերային նպատակը: Ամռանը փարիզյան ակումբը պատրաստ է եղել բրազիլացու համար վճարել 193 մլն եվրո, սակայն գործարքը չի իրականացել:
Հուլիսին կատալոնացիները երկարաձգել են պայմանագիրը Նեյմարի հետ, բայց ըստ Goal.com-ի տեղեկության՝ ՊՍԺ-ին դա չի կանգնեցնում. շեյխերը պատրաստ են վճարել պայմանագրում նախատեսված ամբողջ հրաժարագինը: 2017թ. այն կկազմի 222 մլն եվրո, իսկ 2019-ին կաճի մինչև 250 մլն եվրո:
Հարձակվողի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2021թ.:
Պատրաստեց Անի Գաբուզյանը