«Ռուսաստանը չի սրի իրավիճակը Հարավային Կովկասում». Ալեքսեյ Մալաշենկո

«ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հակասությունները հենց Սիրիայում էլ կմնան, քանի որ իրենք՝ կողմերն են այդպես ցանկանում՝ վախենալով հարաբերությունների հետագա սրումից։ Ուստի անհրաժեշտ կլինեն համագործակցության այլ «վայրեր»։ Չի բացառվում, որ դա լինի հենց ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, որն այդպիսի մի հարթակ է եղել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համար վրացական պատերազմից հետո»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Մոսկվայի «Կարնեգի» հետազոտական կենտրոնի գիտական խորհրդի անդամ, նույն կենտրոնի «Կրոն, հասարակություն և անվտանգություն» ծրագրի համանախագահ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով Սիրիայում ՌԴ-ԱՄՆ դիմակայության ազդեցությանը ԼՂ հակամարտության վրա։

Նրա խոսքով՝ հաշվի առնելով ապրիլյան անսպասելի պատերազմը, որը չափազանց անցանկալի սցենար էր նաև Ռուսաստանի համար, միջնորդներն այլևս շատ զգույշ քաղաքականություն են որդեգրելու։ «Կա ևս մեկ պատճառ՝ Ռուսաստանը չի սրի իրավիճակը Հարավային Կովկասում, քանի որ Ռուսաստանին պետք չէ պատերազմ Կովկասում»,- նման կարծիք է հայտնել Մալաշենկոն։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս