
Հայտնի է Էլ Կլասիկոյի օրը

Հայտնի է Իսպանիայի առաջնության ամենասպասված հանդիպման օրը: «Բարսելոնա»-«Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին: Լա լիգայի 14-րդ տուրի հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:15-ին:
Հիշեցնենք, որ այս երկու թիմերն են Լա Լիգայի 2016/17 մրցաշրջանի հիմնական ֆավորիտները: Այս պահին «Ռեալ Մադրիդը» մրցաշարային աղյուսակում ունի 15 միավոր և զբաղեցնում է 2-րդ տեղը, իսկ «Բարսելոնան» 13 միավորով 4-րդն է:
Սիրարփի Աղաբաբյան