
Բուֆֆոնը ստացել է Golden Foot-2016-ը

Թուրինի «Յուվենթուսի» և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը ստացել է Golden Foot-2016 մրցանակը:
Հիշեցնենք, որ այս մրցանակը տրվում է 28 տարեկանից բարձր տարիք ունենցող այն ֆուտբոլիստին, ով լավագույնս է դրսևորում իրեն մրցաշրջանի ընթացքում:
Մրցանակը ստանալիս Բուֆֆոնը նշել է, որ հույս ունի, որ արժանիորեն է ստացել այդ մրցանակը:
Բուֆֆոնից բացի, մրցանակը ստանալու հավակնորդներն էին Կրիշտիանու Ռոնալդուն, Լիոնել Մեսսին, Ուեյն Ռունին, Անդրեա Պիռլոն և Տիագո Սիլվան:
Սիրարփի Աղաբաբյան