Երևանի Արամի փողոցում ցեխով բեռնված «ԿամԱԶ» է կողաշրջվել. վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները
Հոկտեմբերի 12-ին, ժամը 15.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցում՝ «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը (անհրաժեշտությունը վերանալու պատճառով ետ է վերադարձվել) և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արամի փողոցի թիվ 80 շենքի մոտակայքում «КамАЗ» մակնիշի 886 UL 63 պետհամարանիշով ցեխով բեռնված ավտոմեքենան կողաշրջվել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդ՝ 1961 թ. ծնված Վ. Ա.-ը, տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի