Աբրամովիչը կվճարի 70 մլն եվրո 17 տարեկան ֆուտբոլիստի համար
«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման հետաքրքրել է լոնդոնյան «Չելսիին»:
Ըստ Corriere dello Sport-ի տեղեկության, 2017թ. ամռանը 17-ամյա դարպասապահի համար «Չելսին» պայքարի մեջ կմտնի «Ռեալի» և «Յուվենթուսի» հետ:
Ինչպես կարծում են շատ մասնագետներ, Իտալիայի հավաքականում Ջանլուիջի Բուֆֆոնի ապագա փոխարինողն այս ամառ էականորեն աճել է գնի մեջ: Նախորդ մրցաշրջանի վերջում նրա արժեքը 40 մլն եվրո էր, այն ժամանակ, երբ հիմա 17-ամյա դարպասապահի համար պետք է վճարել 70 մլն եվրո:
Սպասվում է նաև, որ 2017թ. փետրվարի 25-ին, իր ծննդյան 18-ամյակին, Դոնարուման նոր պայմանագիր կստորագրի «Միլանի» հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը