«Ժամանակը շատ կարևոր գործոն է. ինչ անում են, պետք է արագ անեն»
«Ես ունիվերսալ բանաձև ունեմ՝ ամենամեծ ռեսուրսը, որ երբեք չենք օգագործում, ժամանակն է։ Այսինքն՝ ամեն ինչ չափազանց դանդաղ ենք անում, բայց պետք է ժամանակն ավելի արդյունավետ օգագործենք։ Ե՛վ կառավարությունն է անարդյունավետ օգտագործում ժամանակը, և՛ բիզնեսը։ Խանգարող հանգամանքներ շատ կան՝ անհատական շահեր, և այլն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը՝ ի պատասխան հարցի, թե նոր կառավարությունն իր ծրագրում առաջնահերթ ո՞ր խնդիրների վրա պետք է ուշադրություն դարձնի։
Ըստ նրա՝ պետք է Հայաստանի զարգացման տեմպի կտրուկ փոփոխություն լինի. «Ժամանակը շատ կարևոր գործոն է և ինչ անում են, պետք է արագ անեն։ Պլանավորումը լավ բան է, բայց երբ այն ձգվում, երկարում է, դառնում է բեռ»։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: