Բաժիններ՝

Թունիսի նախագահի կանխատեսմամբ` որոշ ժամանակ անց Սիրիան կարող է գոյություն չունենալ

Սիրիայի խնդիրները կապված են ոչ թե երկրի նախագահ Բաշար Ասադի, այլ նրա հետ, որ որոշ ժամանակ անց այդ երկիրը կարող է վերանալ աշխարհի քարտեզից: Նման տեսակետ, ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտնել է Թունիսի նախագահ Բեժի Քաիդ էս­-Սեբսին:

Նրա խոսքով` Սիրիայից կպահանջվի 50 տարի նախկին վիճակին վերադառնալու համար «Նույնն էլ պատահեց Իրաքի դեպքում»,­- ասել է նա:

Նախագահն իր հիասթափությունն է արտահայտել միջազգային քննարկումների գործընթացից արաբական պետությունների բացակայության կապակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս