Բաժիններ՝

«Պուտինին հետապնդում է միտքը. «Թրամփի հաղթանակը չափազանց լավ է՝ ճշմարտություն լինելու համար». Bloomberg

«Ռուսաստանը երկար չդանդաղեց, մինչ Դոնալդ Թրամփի համար կազմակերպեց հեռակա հանդիսավոր հանդիպում»,- գրում է Bloomberg-ը։

«Նախագահ Պուտինն ուղարկեց շնորհավորական հեռագիր Թրամփին, որը ընտրողների հետ հանդիպմանը արտահայտում էր իր հիացմունքը ԿԳԲ-ի նախկին խորամանկ աշխատակցի հանդեպ։ Պուտինն ու նրա թիմը հրապարակավ ողջունեցին ԱՄՆ-ի հետ նոր, ավելի կառուցողական հարաբերությունների շանսը»,- գրում է լրագրող Հենրի Մեյերը։
Սակայն, ըստ հոդվածագրի, Մոսկվայի հրճվանքը չափավորվում է այն բանի գիտակցմամբ, որ Թրամփն անկանխատեսելի մարդ է, ինչպես նաև այն կասկածներով, թե նրան կհաջողվի՞ արդյոք փոխել Վաշինգտոնի քաղաքականությունը, որը Կրեմլը համարում է հակառուսական։

Կրեմլի որոշ աղբյուրներ ասում են, թե Պուտինը զգուշավորություն է ցուցաբերում՝ մինչ այն պահը, երբ լայնորեն կբացի իր գիրկը, պարզելու, թե որքան հեռու նա կարող է առաջ շարժվել:

Եթե Թրամփը կատարի իր նախընտրական խոստումների գոնե մի մասը, նրա նախագահությունը կարող է արմատապես փոխել իրավիճակը Պուտինի համար, որը ձգտում է վերածնել Ռուսաստանի ազդեցությունը միջազգային հարթակում, կարծում է Մեյերը։

Հոդվածագիրը նկատում է, որ Թրամփի հաղթանակից հետո ռուբլու փոխարժեքն ու ռուսական ֆոնդային շուկաներն ամրապնդվել են։

«Այն, որ կիբերհարձակումները, որոնցում ԱՄՆ հետախուզությունը մեղադրում էր Ռուաստանին, կարողացան վնասել Հիլարի Քլինթոնին՝ մերկացնելով նրա նախընտրական շտաբի ներքին մեխանիզմները, կարող է դրդել Կրեմլին՝ ավելի ագրեսիվ միջամտել այլ վայրերի ընտրությունների ընթացքին»,- կարծում է Մեյերը։

ՌԴ պաշտոնյաները մտավախություն ունեն, թե Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու Թրամփի փորձերին կարող են խոչընդոտել ամերիկյան ուժերը, որոնք շահագրգիռ չեն հարաբերությունների ջերմացմամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս