Բաժիններ՝

Սիրիան պատրաստ է համագործակցել Թրամփի հետ

Սիրիայի նախագահի խորհրդական Բուսեյնա Շաաբանը հայտարարել է, որ Դամասկոսը պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի 45-րդ նախագահի հետ այն դեպքում, եթե նրա քաղաքականությունը արդարացնի հույսերը, հայտնում է RIA Novosti-ն։

«Դամասկոսը հույս ունի, որ ԱՄՆ-ը Թրամփի իշխանության շրջանում կդառնա ահաբեկչության դեմ պայքարի ակտիվ մասնակից։

Այն դեպքում, եթե Թրամփի քաղաքականությունը համընկնի մեր սպասումների հետ, Դամասկոսը բաց կլինի ԱՄՆ-ի և մյուս պետությունների հետ ցանկացած համագործակցության համար, որը հարգում է պետության ինքնիշխանությունը, հոգ է տանում սիրիացիների շահերի մասին և չի միջամտում նրանց գործերին»,- հայտարարել է նա։

Նշվում է, որ Շաաբանի հայտարարությունը դարձել է Սիրիայի կողմից ԱՄՆ նախագահական ընտրությունների մասին առաջին պաշտոնական ռեակցիան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930