Բաժիններ՝

Թրամփի հաղթանակից հետո ամերիկացիները զանգվածաբար սկսել են հետաքրքրվել Նոր Զելանդիայով ու Կանադայով

Նոր Զելանդիայի միգրացիոն ծառայությունը գրանցել է ամերիկացի օգտատերերի կողմից իր կայքերի այցելությունների աճ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Անցած օրերին Նոր Զելանդիայի միգրացիոն ծառայության կայքերում գրանցվել է ԱՄՆ-ից 56 հազար այցելություն։ Կայքի միջին վիճակագրական այցելությունը օրական մոտ 2 հազար է։

Բացի այդ՝ 1 օրում 7 հազար ամերիկացի քաղաքացի է կայքում նշել, թե հետաքրքրված է աշխատանքով, երկրի ուսումնասիրությամբ կամ ներդրումներով։ Դա կրկնակի ավելի է կայքում ամսական գրանցվողների թվից։

Նախօրեին Կանադայի միգրացիոն ծառայության պետական կայքը դարձել էր անհասանելի մեծաթիվ այցելությունների հետևանքով։ ԶԼՄ-ները դա բացատրում են նրանով, որ ամերիկացիները սկսել են այցելել կայքը Դոնալդ Թրամփի հաղթանակի մասին լուրն իմանալուն պես։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930