Բաժիններ՝

Թրամփի նախագահական նոր ավտոմեքենան կարժենա 2 մլն դոլար

ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը կստանա նոր սերնդի ավտոմեքենա։ Թրամփի լիմուզինը արդեն անցնում է փորձարկումներ, իսկ դրա թողարկումը կապահովի General Motors կոնցեռնը։

ԱՄՆ նախագահի համար նախատեսված ավտոմեքենայի մշակմամբ GM-ը սկսել էր զբաղվել մինչ նախագահական քարոզարշավը՝ ԱՄՆ Գաղտնի ծառայությունը այն պատվիրել էր դեռևս 2013թ, հայտնում է autocentre-ը։

limuzin-prezidenta-ssha

Ոչ մի մանրամասն նախագահական նոր ավտոմեքենայի մասին չկա՝ դա համարվում է պետական գաղտնիք։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ նոր զրահապատ ավտոմեքենաների շարքը կարժենա 20 միլիոն դոլար։ Լիմուզինի նման բարձր գնի պատճառը թողարկումն է՝ 10 մեքենա՝ յուրաքանչյուրը 2 միլիոն դոլար արժողությամբ։

limuzin-trampa

Բացի լիմուզին-երկվորյակներից, ԱՄՆ նախագահի պահպանության հարցում, ավանդույթի համաձայն, ներգրավված են հատուկ ամենագնացներ՝ կապի հատուկ միջեցներով, կապի արգելափակման հատուկ համալիրներով։

Նախնական տվյալներով՝ Թրամփի նոր լիմուզինը կկշռի շուրջ 5 տոննա, իսկ զրահի հաստությունը կկազմի 20-22 սմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930