Բաժիններ՝

Ամերիկացի հայտնի գրող Սթիվեն Քինգը հայտարարել է Թրամփի պատճառով Twitter-ից հեռանալու մասին

ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո ամերիկացի հայտնի գրող Սթիվեն Քինգը, որը քարոզարշավի ժամանակ աջակցում էր դեմոկրատ Հիլարի Քլինթոնին, հայտարարել է, որ հեռանում է Twitter-ից։

«Այլևս ոչ մի գրքի խորհրդատվություններ, քաղաքականություն կամ զվարճալի շներով նկարներ մոտ ապագայում։ Ես հեռանում եմ»,- գրել է գրողը իր միկրոբլոգում։
Քինգը միկրոբլոգում ունի 2.5 մլն հետևորդ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների քվեարկության օրը Քինգը նախագահական քարոզարշավն անվանել էր «ամենազզվելին, որ երբևէ հիշում է» և հայտարարել, որ Թրամփի հնարավոր նախագահությունը իրեն վախեցնում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս