«Բորուսիան» կորոշի Մխիթարյանի, Հումելսի և Գյունդողանի ապագան գարնանը
Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը և մարզչական շտաբը ցանկանում են որոշել թիմի մի քանի ֆուտբոլիստների ապագայի հետ կապված հարցերը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, ինչի մասին հաղորդել է գերմանական ակումբի մարզչական տնօրեն Միխայել Ցորկը:
Խոսքը գնում է պաշտպան Մաթս Հումելսի, ինչպես նաև՝ կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանի և Իլկայ Գյունդողանի մասին: Այս բոլոր ֆուտբոլիստների պայմանագրերի ժամկետները լրանում են 2017թ. ամռանը:
«Մենք չենք սպասի մինչև ամառ, որպեսզի լուծենք այս հարցը: Կկողմնորոշվենք այս հարցում գարնանը»,- Ցորկի խոսքերն է մեջբերում Kicker-ը:
Հաղորդվում է նաև, որ «Բորուսիան» մտադիր չէ բաժանվել իր ֆուտբոլիստներից առանց տրանսֆերային փոխհատուցման:
Պատրաստեց Անի Գաբուզյանը