
«Հրամատարի հրահանգին, որ թողնի՝ հեռանա, Քյարամը չի ենթարկվել, ասել է՝ չեմ կարող ձեզ թողնել». Առավոտ

«Հրամատարի հրահանգին, որ թողնի՝ հեռանա, Քյարամը չի ենթարկվել, ասել է՝ չեմ կարող ձեզ թողնել եւ մինչեւ վերջին վայրկյանը հրամանատարի հետ կռիվ է տվել թշնամու դեմ: Դիրքում նրանից բացի մի զինվոր էլ է եղել, երեքով էլ մահացել են»,- պատմում են ապրիլի մեկի լույս երկուսի գիշերը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած թեժ մարտերում զոհված Քյարամ Սլոյանի մասին: Ազգությամբ եզդի զինծառայողը մարտական ոգին ժառանգել է ազատամարտիկ հորից, որը տարիներ առաջ մարտնչել է արցախյան պատերազմում: Հակառակորդի գնդակը նրան էլ է դիպչել, սակայն, բարեբախտաբար, Քյարամի հայրը կենդանի է մնացել՝ մտքի ծայրով անգամ չանցկացնելով, որ տարիներ հետո որդին է նույն ճանապարհներով անցնելու, սակայն այդպես էլ չի վերադառնալու:
«Ֆիզիկապես ուժեղ, լավ երիտասարդ էր, ընտանիքում չորս եղբայր էին: Մատաղիսի մատույցներում է զոհվել»,- ասաց «Մեդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում հասարակական խորհրդի նախագահ Ամո Շարոյանը:
Նա նշել է, որ իրենց ազգակից ևս երկու զինվորներից արդեն քանի օր է՝ լուր չունեն:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: