Բաժիններ՝

Կատարինե Հարությունյանը հոսպիտալի մոտ սպասող ծնողների համար հյութ, քաղցրեղեն ու մրգեր էր բերել

««Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը երեկ ակցիա է կատարել Մաշտոցի պուրակում` առաջին անհրաժեշտ իրերի հավաքագրում` թիկունքից՝ ճակատ: Այսօր նույնպես շարունակվելու է Մաշտոցի պուրակում հավաքագրումը: Երեկվանից ուղարկվել է, ինչ հավաքվել էր ժողովրդի կողմից»,- այսօր ՀՀ ՊՆ Կենտրոնական հոսպիտալի դիմաց լրագրողների հետ զրույցում պատմեց նախաձեռնության անդամ Կատարինե Հարությունյանը, ով հոսպիտալի մոտ սպասող ծնողների համար հյութ, քաղցրեղեն ու մրգեր էր բերել:

Նա նշեց, որ կան նաև մարդիկ, ովքեր մարզերից եկած ծնողներին ուզում են տանել տուն, որպեսզի նրանք դրսում չմնան. «Նաև ուզում եմ հասկանալ, թե ովքեր են մարզերից, որ հասկանանք` ում կարող ենք տեղավորել: Փորձում ենք թիկունքից ինչ հնարավոր է` տալ, որովհետև զինվորների մեջքը պետք է պինդ պահել, որ ոչ մի վայրկյան այնտեղ չտեսնեն` այստեղ ինչ-որ մեկի վիզը ծուռ է, կամ այստեղ վախենում ենք: Պետք է թիկունքը պահել, որովհետև իրենց ոգին պիտի միշտ ամուր լինի»:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս