
Զինվորի հայրը. ճակատում հանդիպեցին կամավոր հայրն ու զինվոր որդին. Sputnik Արմենիա

ԼՂՀ շփման գծի հարավային հատվածում հուզիչ դրվագ եղավ, հաղորդել է Sputnik Արմենիայի թղթակից Դմիտրի Պիսարենկոն:
ԼՂՀ շփման գծի հարավային դիրքեր երեքշաբթի հասան երկրապահ կամավորականները, և հանդիպեցին կամավոր հայրն ու զինվոր որդին։
«Որդին այստեղ ժամկետային ծառայություն է անցնում, նա տանկիստ է, իսկ հայրը մասնակցել է 1990-ականների պատերազմին։ Շատ սրտաճմլիկ հանդիպում էր։ Նրա որդին դեռ երեկ մարտերի մեջ էր, այսօր հանգստանում էր։ Նրանք չգիտեին` հնարավորություն կունենա՞ն միմյանց տեսնելու»,- հայր ու որդու հանդիպումն այսպես է նկարագրել Sputnik Արմենայի թղթակիցը։
Նա հայտնել է, որ երկրապահ կամավորականները պատրաստվում են հերթափոխել դիրքերում գտնվող իրենց մարտական ընկերներին։
Sputnik Արմենիայի թղթակցի հաղորդմամբ` տեղում գտնվող մարդիկ հայտնել են, որ մի քանի ժամ է՝ հակառակորդի կողմից կրակը նվազել է, բայց հակառակորդը մնում է գրաված դիրքերում։ Մի քանի բարձունք դեռ նրանց վերահսկողության տակ է։ Մարտական գործողությունները ոչ ակտիվ, բայց շարունակվում են:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: