ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վաղը կլինեն Բաքվում. Ուորլիքը թռչում է Բաքու

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գալիս է տարածաշրջան՝ բանակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ: Հանդիպումները կսկվեն վաղը՝ ապրիլի 6-ին, Բաքվում:

«Մեզ անհապաղ հարկավոր է կրակի դադարեցում և բանակցություններ, որոնք կհանգեցնեն համընդգրկուն կարգավորման: Բաքվի ճանապարհին՝ առավոտյան հանդիպման նպատակով»,- գրել է Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում՝ գրառմանը կցելով #Nkpeace հեշթեգը:

Ավելի վաղ ԵԱՀԿ մյուս երկու համանախագահները՝ ՌԴ դեսպան Իգոր Պոպովն ու Ֆրանսիայի դեսպան Պիեռ Անդրիեն, չսպասելով Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհիդի նիստին, ժամանել են տարածաշրջան: ԱՄՆ դեսպանը զեկույցով է հանդես եկել մշտական խորհրդի նիստում և ներկայում ուղևորվում է իր գործընկերների մոտ:

Ինչպես սպասվում է, դեսպանները կհանդիպեն Բաքվում, Ստեփանակերտում և Երևանում տեղի իշխանությունների հետ, կքննարկեն Ղարաբաղում հակամարտության լուծման քաղաքական փուլի անցման հարցերը:

Ըստ RIA Novosti-ի ԵԱՀԿ-ում ունեցած աղբյուրների՝ «եռյակը» ավելի ուշ կարող է վերադառնալ Վիեննա՝ կազմակերպության անդամներին ներկայացնելու ձեռնարկված ջանքերը:

Տեսանյութեր

Լրահոս