Բաժիններ՝

Զինվորների համար Մաշտոցի պուրակում հավաքագրվում են տարբեր իրեր

«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը ռազմաճակատում կռվողներին օգնելու համար կազմակերպել է տարբեր իրերի հավաքագրում: Մաշտոցի պուրակում հասարակ քաղաքացիները, կազմակերպություններն իրենց աջակցությունն են ցուցաբերում զինվորներին` բերելով տարբեր իրեր` հագուստեղեն, սնունդ, ըմպելիքներ և այլն:

«Հենց Արցախում սկսվեց լարվածությունը, մենք անհանգստացանք, որոշեցինք հավաքվել և տեսնել, թե ինչով կարող ենք օգտակար լինել: Փորձեցինք հասկանալ, թե ինչի կարիք կա, համակարգեցինք և պատրաստեցինք միջոցառման ազդը: Ապրիլի 4-ից սկսել ենք հավաքագրումը, ակտիվությունն ու մարդկանց պատրաստակամությունը մեծ է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության անդամ Անի Հովհաննիսյանը:

Նրա տեղեկացմամբ` բերված ապրանքները պարտադիր ստուգվում են, փաթեթավորվում են: «Ավելի շատ տաք հագուստների, վերմակների, դեղորայքի կարիք ունենք: Նախորդ օրվանից շատ քաղցրավենիք և սնունդ ունենք»,-հավելեց նա:

«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության անդամ Էռնեստ Ավանեսովն էլ տեղեկացրեց, որ նախատեսվածից շուտ մարդիկ գալիս են, իրեր են բերում: «Հավաքագրումը կշարունակվի նաև ապրիլի 6-ին»,-հավելեց նա:

Նախաձեռնության անդամները քաղաքացիների բերած իրերն առաջիկա օրերին կուղարկեն Արցախ:

People bring necessity goods in support of the Nagorno-Karabakh’s soldiers to Mashtots Park

Տեսանյութեր

Լրահոս