ԱՄՆ-ը ողջունում է ԼՂ-ում կրակի դադարեցումը

ԱՄՆ-ը ողջունում է Լեռնային Ղարաբաղում երկու կողմերի համաձայնեցումը կրակի դադարեցման վերաբերյալ, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:

«Մենք ողջունում ենք կրակը դադարեցնելու երկու կողմերի համաձայնությունը»,- ասել է Պետդեպի մամուլի ծառայության պետի տեղակալը:

Թոների խոսքով՝ ԱՄՆ-ը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմը ամրապնդվում է, և որ ամերիկյան իշխանություններին ոգևորում են Լեռնային Ղարաբաղից ստացված լուրերը, հայտնում է TASS-ը:

«Իսկապես, տպավորություն է ստեղծվում, թե այն ամրապնդվում է»,- ասել է ամերիկացի պաշտոնյան:

Տեսանյութեր

Լրահոս