ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը «հուսադրող» է համարել Լեռնային Ղարաբաղում բախումների դադարեցումը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը «հուսադրող» է համարել Լեռնային Ղարաբաղում բախումների դադարեցումը եւ հորդորել է բոլոր կողմերին՝ պահպանել հրադադարը եւ թույլ չտալ լարվածության սաստկացում: Այս մասին ասված է նրա հայտարարության մեջ:

«Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ հաղորդումները ինձ հույս են ներշնչում: Ես հորդորում եմ բոլոր կողմերին՝ պահպանել հրադադարի համաձայնությունը, ցուցաբերել զսպվածություն եւ կանխել հետագա ցանկացած էսկալացում»,- ասել է Ստոլտենբերգը:

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերին: «Կողմերը պետք է վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ եւ համապարփակ լուծում գտնեն համանախագահների հովանու ներքո: Հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի»,- ասված է դաշինքի գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930